close
Եղանակը Երևանում
13 Օգոստոսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
13 Օգս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ֆրանսիայում հանրային վայրերում դիմակ կրելը պարտադիր կդառնա

Տարածաշրջան

16 Հուլիսի 2020, 17:01
 Ֆրանսիայում հանրային վայրերում դիմակ կրելը պարտադիր կդառնա

Դիմակների կրումը պարտադիր կդառնա Ֆրանսիայի բոլոր փակ տիպի հասարակական վայրերում՝ հաջորդ շաբաթվանից. այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Ժան Կաստեքսը:

Մինչ այժմ դիմակները կրելը միայն հասարակական տրանսպորտում էր պարտադիր: Երեքշաբթի օրը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել էր կորոնավիրուսի  ակտիվացման որոշ նշանների մասին և հանդես եկել օգոստոսի 1-ից փակ հասարակական վայրերում դիմակների պարտադիր կրելու օգտին:

«Մենք դիտարկել ենք այդ միջոցների ներդրման հնարավորությունը օգոստոսի 1-ից: Բայց ես լսել եմ, որ այդ ժամկետը շատ ուշ է թվում ... Ուստի հրամանագիրը ուժի մեջ կմտնի հաջորդ շաբաթվա սկզբից», - ասել է Կաստեքսը:

Համաձայն վերջին տվյալների՝ Ֆրանսիայում ավելի քան 30 հազար մարդ դարձել է կորոնավիրուսի զոհ, գրանցվել է հիվանդության ավելի քան 173 հազար դեպք:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica