close
Եղանակը Երևանում
13 Օգոստոսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
13 Օգս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կրակոցներից երկու տեղում գյուղ մտնող գազամուղը վնասվել է, հրդեհը մարված է․ Փաշինյանը՝ Ցոլակյանին

Քաղաքական

16 Հուլիսի 2020, 13:54
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կրակոցներից երկու տեղում գյուղ մտնող գազամուղը վնասվել է, հրդեհը մարված է․ Փաշինյանը՝ Ցոլակյանին

Երկու տեղում մենք ունեցել էինք գյուղ մտնող գազամուղի վնասում, այսօր գիշերն էլ եղավ այդպիսի դեպք, բայց հրդեհը արագ մարվեց և հույս ունենք, որ հնարավորինս արագ ենթակառուցվածքը կվերականգնվի՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նսիտում՝ դիմելով ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանին։

Ցոլակյանն ասաց, որ նույնիսկ հրշեջ մեքենաներն են մուգ կարմիր ներկել, որ ուրիշ տեխնիկայի տեղ չդնեն։ Փաշինյանը հակադարձեց, որ եթե անգամ խաղաղ բնակիչներին են ռմբակոծում, չի կարծում, որ հրշեջ տեխնիկան հատուկ դրական վերաբերմունքի արժանանա։

«Քաղպաշտպանության մեր զինծառայողները բոլոր ռմբակոծվող գյուղերում բնակչության հետ աշխատում են, գյուղերում են և տեսնում են՝ ինչ կատարվում: Մեր խնդիրն է այնտեղ բնակության անվտանգության ապահովումը, միաժամանակ հրդեհների և ավերածությունների վերացումը»,-ասաց Ցոլակյանը:

Նա նշեց, որ մեքենաները հրդեհներին մոտենալու խնդիր ունեն՝ հակառակորդի կրակի տակ են:

«Բոլոր նշված գյուղերում հրշեջ մեքենաներ կան, անձնակազմը կա, ամեն ինչը կա, լրացուցիչ ուժեր ենք նաև ուղարկել Երևանից համապատասխան տեխնիկայով միայն ավերածությունների համար: Խիստ հրահանգներ կան խմբերով չլինելու»,- ասաց Ֆելիքս Ցոլակյանը:

Նա սակայն, դժգոհեց տեղեկատվության մատուցումից։

«Ես միակ խնդիրը, որը տեսնում եմ՝ տարբեր լրատվություններ տարբեր ձևերով տալիս են սա: Մենք խնդիր ունենք։ Սխալ ինֆորմացիա են գրում, էս պահին ադրբեջանական մահացած զինվորների նկարները գցելը մեր սայթերում ես չեմ ընկալում՝ դա ինչի՞ համար է արվում»,- ասաց նա։

Փաշինյանը համոզմաւոնք հայտնեց, ո մեր հանրության մեդիագրագիտությունը շատ մեծ տեմպերով զարգանում է, նաև քաղաքացիներն իրենք ավելի ու ավելի են կարողանում տարբերել տեղեկատվությունը ապատեղեկատվությունից։ Ասաց, որ կարծում է՝ հանրային հակազդեցության միջոցներն ամենաարդյունավետն են։

«Իհարկե, պետք է քննարկենք, թե ազգային անվտանգության տեսակետից ինչ մարտահրավերներ են առաջանում և այդպիսի վերլուծական աշխատանք արվում է։ Պետք է նայել, թե ինչպիսի քայլեր կան, որ կառավարությունը կարող է կամ պիտի ձեռնարկի այս առումով։ Բայց, իհարկե, առանց մեզ համար սկզբունքային գծերը անցնելու, որովհետեւ խոսքի ազատությունը, ժողովրդավարությունը մեզ համար առանցքային արժեքներ են, ինչը, իհարկե, չի նշանակում, թե մենք պետք է չտեսնելու տանք ազգային անվտանգության սպառնալիքները եւ պիտի հրաժարվենք այդ սպառնալիքներին հակազդել»,-ասաց Փաշինյանը։

Նա նկատեց, որ հնարավոր է այդ ապատեղեկատվությունը տարածողները չլինեն ՀՀ քաղաքացիներ։

«Այսօր կան կեղծ օգտատերեր, կեղծ տեղեկատվություն, համոզվա՞ծ ենք արդյոք, որ այդ բոլոր կեղծ տեղեկատվությունների հեղինակները չարամտորեն կամ ոչ չարամտորեն ՀՀ քաղաքացիներ են: Երբ ասում եմ՝ ազգային անվտանգության հարցեր, հենց սա նկատի ունեմ, որովհետեւ այդ ռեսուրսը կարող է օգտագործվել օտարերկրյա ծառայությունների կողմից: Սա շատ լուրջ մարտահրավեր է, որով մեր մարմինները զբաղվում են, եւ այդ աշխատանքը հանրային քննարկման հարց չէ»,-ասաց Փաշինյանը։

Մինչև քննարկումը նրանք մեկ րոպե լռությամբ հարգեցին զոհերի հիշատակը։

Մանրամասն՝ տեսանյութում․

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica