close
Եղանակը Երևանում
13 Օգոստոսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
13 Օգս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Համավարակի ժամանակ ավելի քան 1 մլն բրիտանացի հրաժարվել է ծխելուց

Աշխարհ

16 Հուլիսի 2020, 14:06
 Համավարակի ժամանակ ավելի քան 1 մլն բրիտանացի հրաժարվել է ծխելուց

Ծխելու դեմ պայքարող բրիտանական բարեգործական Action on Smoking and Health ընկերությունը տվյալներ է հրապարակել, որոնց համաձայն՝ COVID-19-ի համավարակի ընթացքում  ավելի քան 1 մլն բրիտանացի  հրաժարվել է ծխելուց. ըստ yerkir.am-ի՝ հայտնում է «Կոմերսանտ»-ը։

Հարցման մասնակցված բրիտանացիների 41 տոկոսն ասել է, որ թողել է ծխելը վերջին չորս ամսում։ Նրանք հայտարարել են, որ պատճառը կորոնավիրուսն է. վախեցել են, որ ծխելը  հիվանդանալու դեպքում կարող է բարդություններ առաջացնել։ 

Հարցումն անցկացվել է ապրիլի 15-ից հունիսի 20-ն ընկած ժամանակահատվածում՝ 10 հազար բրիտանացու շրջանում։ Ծխելուց հրաժարվելու պատճառների թվում, բացի կորոնավիրուսից, նշվել են նաև  առողջական վիճակի համար մտահոգությունները և կարանտինային միջոցառումների ու ինքնամեկուսացման պատճառով ծխախոտ ձեռք բերելու դժվարությունները։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica