close
Եղանակը Երևանում
13 Օգոստոսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
13 Օգս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Փարվանա լիճը կընդգրկվի պահպանվող տարածքների ցուցակում

Հասարակություն

16 Հուլիսի 2020, 14:55
 Փարվանա լիճը կընդգրկվի պահպանվող տարածքների ցուցակում

Փարվանան` Վրաստանի ամենամեծ լիճը, 2021 թվականից կլինի Ջավախքի ազգային պարկի ենթակայության ներքո: Այս մասին տեղեկացնում է Jnews կայքը։

Ըստ Ջավախքի պահպանվող տարածքների տնօրեն Թամազ Մետրևելիի՝ Ջավախքի պահպանվող տարածքներում Փարվանա լիճը մտցնելու նպատակը բնությունը պահպանելն է այնպիսին, ինչպիսին կա:

«Նպատակը բնությունը, թռչունների, ձկների, էնդեմիկ տեսակների պահպանությունն է: Ճիշտ է, մենք չենք արգելի ձկնորսությունը, բայց սահմանափակումներ կմտցնենք, թույլ չենք տա ձկնորսությունը խոշոր ցանցերով և ձվադրման ընթացքում: Մենք տեղեկություններ ունեինք, որ գոմաղբը լցվում է լիճ, դա էլ կվերահսկենք»,- ասել է նա:

Ըստ Թամազ Մետրևելիի՝ բուծման համար նրանք կլցնեն այն ձկնատեսակների մանրաձկնիկները, որոնք ժամանակին բազմացել են այստեղ:

Փարվանա լիճը մտցնելով պահպանվող տարածքների ցանկում ոչ միայն կպահպանվի Ջավախքի ամենագեղեցիկ լճի բնությունը, կենդանական և բուսական աշխարհը, այլև կսկսվի զարգանալ այս տարածքի ենթակառուցվածքը, տարածաշրջանում կսկսվի զարգանալ զբոսաշրջությունը, և տեղի բնակչությունը կկարողանա իր արտադրանքը վաճառել զբոսաշրջիկներին:

Թ. Մետրևելին նշել է, որ  Պահպանվող տարածքների գործակալությունը, նախքան Փարվանա լիճը պաշտոնապես ներառելը պահպանվող տարածքների ցանկում, մտադիր է հանդիպել Նինոծմինդայի շրջանի բնակչության և տեղական իշխանությունների հետ` իրավիճակին ծանոթանալու, ինչպես նաև ձկնորսության վերաբերյալ մանրամասներ պարզելու նպատակով:

Փարվանա լճի հետ միասին, պահպանվող տարածքների ցանկում ներառվելու են նաև Սաղամո և Աբուլ լճերը:

Փարվանան գտնվում է ծովի մակարդակից 2073 մետր բարձրության վրա ու ունի բավականին մեծ տարածք՝ 37.5 քառակուսի կմ: Նրա առավելագույն խորությունը կազմում է 3 մետր 30 սանտիմետր, իսկ միջին խորությունը՝ 2 մետր 20 սանտիմետր: Ձմռանը լիճը ամբողջությամբ սառցակալվում է: Սառույցի հաստությունը հասնում է մինչև 73 սանտիմետր:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica