close
Եղանակը Երևանում
6 Օգոստոսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
6 Օգս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արցախի նախագահը հանձնարարել է դադարեցնել մայրաքաղաքի ընդհանուր դիմագծին չհամապատասխանող շինությունների կառուցումը

Արցախ

15 Հուլիսի 2020, 19:39
 Արցախի նախագահը հանձնարարել է դադարեցնել մայրաքաղաքի ընդհանուր դիմագծին չհամապատասխանող շինությունների կառուցումը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 15-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն Ստեփանակերտի գլխավոր հատակագծի մշակման և մասնավոր ներդրումային ծրագրերով մայրաքաղաքում իրականացվող շինարարական աշխատանքների վերաբերյալ: Այս մասին Yerkir.am-ին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Նախագահ Հարությունյանը կարևորել է մայրաքաղաքի հատակագծի մշակման շուրջ իրականացվող ուսումնասիրությունների և շահագրգիռ մարմինների միջև քննարկումների անհրաժեշտությունը՝ շեշտելով, որ այդ գործընթացը չպետք է խոչընդոտ լինի մայրաքաղաքում բնակարանաշինական խոշոր ծրագրերի իրականացման համար:

Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը տեղեկացրել է, որ գլխավոր հատակագծի մշակման համար անհրաժեշտ բոլոր նյութերն ու փաստաթղթերը տրամադրվել են գործի պատասխանատու ճարտարապետներին:

Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել նախկինում տրված կառուցապատման թույլտվությունների հիման վրա Ստեփանակերտում ընթացող մասնավոր շինարարական աշխատանքներին, ինչպես նաև կանաչ գոտիների պահպանման և ավելացման հարցերին: Երկրի ղեկավարը հանձնարարել է մինչև մայրաքաղաքի գլխավոր հատակագծի մշակումը դադարեցնել քաղաքի ընդհանուր դիմագծին չհամապատասխանող որոշ շինությունների կառուցման հետագա աշխատանքները և քննարկել դրանք հետագայում ապամոնտաժելու հարցը:

Արայիկ Հարությունյանն ընդգծել է, որ մայրաքաղաքում յուրաքանչյուր նոր օբյեկտի կառուցում պետք է համապատասխանեցվի մշակվող գլխավոր հատակագծի նախագծին:

Խորհրդակցությանը մասնակցում էին ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանը, քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանը, պաշտոնատար այլ անձինք: 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica