close
Եղանակը Երևանում
13 Օգոստոսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
13 Օգս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՀՀ Ուկրաինայի դեսպանը հրավիրվել է ՀՀ ԱԳՆ

Քաղաքական

15 Հուլիսի 2020, 18:08
 ՀՀ Ուկրաինայի դեսպանը հրավիրվել է ՀՀ ԱԳՆ

Հայաստանի հանրապետությունում Ուկրաինայի դեսպան Իվան Կուլեբանն այսօր հրավիրվել է ՀՀ ԱԳՆ, որին ընդունել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ-ից։ Շավարշ Քոչարյանը դեսպանին է ներկայացրել ՀՀ ԱԳՆ գնահատականը հայ-ադրբեջանական սահմանային լարվածության վերաբերյալ Ուկրաինայի ԱԳՆ հայտարարության առնչությամբ։ Հանդիպման ընթացքում ԱԳ նախարարի տեղակալը դեսպանին փոխանցել է նաև տեղեկատվություն հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան ուղղությամբ հուլիսի 12-ից սկսված ադրբեջանական զինված ուժերի կողմից հրադադարի խախտումների, քաղաքացիական ենթակառուցվածքների ու խաղաղ բնակչության շարունակական թիրախավորման, ինչպես նաև Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների արդյունքում ստեղծված իրավիճակի մասին:

Ի դեպ, հիշեցնենք,  որ ՀՅԴ երիտասարդական միության անդամներն այսօր բողոքի ակցիան են իրականացրել Հայաստանի հանրապետությունում Ուկրաինայի դեսպանատան դիմաց, ընդդեմ՝ Ուկրաինայի ԱԳՆ-ի տարածած այն հայտարարության, որով իրենց աջակցությունն էին հատնել Ադրբեջանին։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica