close
Եղանակը Երևանում
10 Օգոստոսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
10 Օգս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ծաղկունյաց լեռների Հոռոմի և Քյոռօղլիի քարափները

Մշակույթ

15 Հուլիսի 2020, 16:12
 Ծաղկունյաց լեռների Հոռոմի և  Քյոռօղլիի քարափները

Հայ իրականության մեջ բազմաթիվ են դեպքերը, երբ աշխարհագրական օբյեկտները  իրենց տարածքում կապված որևէ իրադարձության բերումով անվանակոչվում են ինչ-որ անուններով:  Ծաղկունյաց լեռնաշղթայի  հարավային լանջերի`Վարդենիս և Չքնաղ գյուղերի միջնատարածքում  գտնվում են  Հոռոմի և Քյոռօղլիի քարափները:

Հոռոմի քարափ:  Տարածաշրջանում սովորույթ է եղել` Համբարձման տոնին երիտասարդ աղջիկները բարձանում էին այստեղ և յոթ գույնի ծաղիկներ հավաքում, հետո սարերի աղբյուրների ջուրը իրար վրա ցողում, ապա մի-մի թեյնիկ ջուր վերցնում և հասցնում իրենց տները: Այդպիսի  արշավներից մեկի ժամանակ էլ աղջիկների խումբը քարափի գլխին նկատում է արծվի բույն: Հոռոմ անունով մի համարձակ աղջիկ  բարձրանում է քարափի վրա, որպեսզի բռնի արծվի ձագերին և հենց կռանում է, որ վերցնի սրատես արծիվը հայտնվում է և իր թևերով սկսում է հարվածել Հոռոմին` չկարողանալով խույս տալ գիշատիչ թռչնի ճանկերից Հոռոմը քարափից ցած է ընկնում և մահանում:  Դեպքից հետո երեք օր ու գիշեր հորդառատ անձրև է տեղում և համագյուղացիները  չեն կարողանում գյուղ իջեցնել աղջկա մարմինը և դա նրանց հաջողվում է միայն չորրորդ օրը, երբ դադարում է անձրևը:

Մնիչև 1990-ական թվականների վերջերը այս քարափի լանջերց շրջանի գյուղերի  դպրոցական երեխաները հավաքում էին իրենց առաջին ձնծաղիկները, բարձրանալով այստեղ նրանք երգեր էին հորինում համարձակ աղջկա  մասին: 

Աղջկա մասին բազմաթիվ երգեր են հորինել տեղի հովիվներն ու նախրորդները: Բազմաթիվ երիտասարդ հովիվներ իրենց սիրելի էակին առաջին անգամ սեր են խոստովանել հենց այս քարանձավի հարակից թաքստոցներում:

Հոռոմին ավելի հետաքրքիր երգեր են ձոնել յայլա (սարերի վրա գտնվող արոտավայր, որտեղ  ամռանը պահվում էին կոլտնտեսությունների անասունները) բարձրացող և այնտեղից իջնող կթվորուհիները:

Ստորև լուսանկարները ներկայացնումեն քարափը տարբեր  դիրքերից.

 

Քյոռօղլիի քարաքափ: Այս քարափի պատմությունը նույնքան բովանդակալից չէ, որքան Հոռոմի քարափինը, Քարափի անվանակոչության պատմությունը մի փոքր առասպելական է: Ըստ այդ պատմության  արևելյան առասպելների և վեպերի հերոս Քյոռօղլին իր ճանապարհորդություններից մեկի ժամանակ եղել է  Ապարանում և այս սարերով փորձել է անցնել դեպի ներկայիս Կոտայքի մարզ հենց այս քարափների մոտ էլ մութը վրա է հասել և Քյոռօղլին գիշերը անցկացրել է քարափի խորշերից մեկի մեջ, որն առ այսօր կոչվում է Քյոռօղլու տուն:

Մհեր Համբարձումյան

ՀՀ Արագածոտնի մարզի Վարդենիս գյուղի միջնակարգ դպրոցի հասարակագիտության  ուսուցիչ

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica