close
Եղանակը Երևանում
15 Օգոստոսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
15 Օգս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մաշա Մնջոյանը լքել է «Ավստրալիայի ձայնը» նախագիծը

Մշակույթ

15 Հուլիսի 2020, 17:50
 Մաշա Մնջոյանը լքել է «Ավստրալիայի ձայնը» նախագիծը

Երիտասարդ երգչուհի, փայլուն վոկալիստ Մաշա Մնջոյանը իր անկեղծ և գեղեցիկ կատարումներով զարդարեց «Ավստրալիայի ձայնը» նախագիծը՝ հասնելով մինչև կիսաեզրափակիչ փուլ: Մրցույթի կիսաեզրափակիչում Մաշան կատարեց Rain On Me երգը՝ արժանանալով ժյուրիի անդամների բարձր գնահատականին: Չնայած հրաշալի ելույթին՝ Մնջոյանը չանցավ եզրափակիչ փուլ:

Երգչուհին ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում գրել է, որ մրցույթին մասնակցությունն իր համար կարևոր և էական փորձ էր: Նա նշել է, որ ընկերասիրությունն ու սերը, որոնք եղել են մրցույթին մասնակցելու առաջին իսկ օրվանից, հավերժ կմնան իր սրտում:

Մաշա Մնջոյանը շնորհակալություն է հայտնել մրցույթի կազմակերպիչներին, բոլոր մարդկանց և մասնագետներին, որոնք իրեն աջակցել են այդ օրերին, ժյուրիի անդամներին և, մասնավորապես իր մարզիչ Բոյ Ջորջին, որն իրեն սատարել է «Ավստրալիայի ձայնը» արկածի ընթացքում:

Մրցույթի նախորդ փուլերում Մաշան ներկայացրել է Սելին Դիոնի All By Myself, Արետա Ֆրանկլինի Respect, Ուիթնի Հյուսթոնի I Have Nothing,  Թինա Արենայի Chains  ստեղծագործությունները:

Մաշա Մնջոյանը 2013 թվականին հաղթել է «Հայաստանի ձայնը» մրցույթում: Նա մասնակցել է նաև «Նոր ալիք» երգի միջազգայինմրցույթին՝ անցնելով կիսաեզրափակիչ փուլ:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica