close
Եղանակը Երևանում
9 Օգոստոսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
9 Օգս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կապույտ մզկիթում պայթուցիկի ահազանգը կեղծ էր

Հասարակություն

15 Հուլիսի 2020, 13:48
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կապույտ մզկիթում պայթուցիկի ահազանգը կեղծ էր

Այսօր, առավոտյան ժամը 09։35-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Երևանի Մաշտոցի պողոտայում գտնվող Կապույտ մզկիթում պայթուցիկ սարք է տեղադրված։

 «Փրկարար ծառայության ինժեներական ջոկատը մզկիթի ողջ տարածքում կատարել է տեղազննման աշխատանքներ, որի արդյունքում վտանգավոր՝ պայթյունավտանգ ոչինչ չի հայտնաբերել։ Այսինքն՝ ահազանգը կեղծ էր պայթուցիկ սարք չի հայտնաբերվել»,- կատարված աշխատանքների ավարտից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասել է վստահեցրեց ԱԻՆ աշխատակիցը։

Դեպքի վայր էին մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի կինոլոգիական և Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական խմբերը։

Մանրամասները՝ տեսանյութում

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica