close
Եղանակը Երևանում
14 Օգոստոսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
14 Օգս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արցախում տաքսի ծառայություն իրականացնող տնտեսվարողները որպես աջակցություն կստանան 128 հազար դրամ

Արցախ

15 Հուլիսի 2020, 14:51
 Արցախում տաքսի ծառայություն իրականացնող տնտեսվարողները որպես աջակցություն կստանան 128 հազար դրամ

ԱՀ Էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարությունը ղեկավարվելով Արցախի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 29-ի N 134-Ա որոշմամբ՝ կորոնավիրուսի տարածման հետևանքով ուղևորափոխադրումների ոլորտում առաջացած տնտեսական խնդիրների հաղթահարման միջոցառումների շրջանակներում ֆինանսական օժանդակություն է տրամադրում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող տնտեսվարող սուբյեկտներին: Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։

Միջոցառման շահառու են հանդիսանում այն անհատ ձեռնարկատերերն ու ֆիզիկական անձինք, ովքեր մինչև 2020թ. ապրիլի 1-ը զբաղվել են միայն մարդատար-տաքսի ավտամոբիլներով միջպետական ուղևորափոխադրումների կազմակերպման գործունեությամբ:

Սույն միջոցառման շրջանակներում շահառուներին տրամադրվելու է 128,000 հազար ՀՀ դրամ:

Նախնական պայմանագիր կնքելու նպատակով շահառուները մինչև 2020թ. դեկտեմբերի 31-ը ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարություն են ներկայացնում.

ա. գրավոր դիմում

բ. տրանսպորտային միջոցի հավշառման վկայագիր

գ.տրանսպորտային միջոցի վարձակալության դեպքում՝ վարձակալության պայմանագիր

դ. անձը հաստատող փաստաթուղթ

ե. նշված գործունությամբ զբաղվելու մասին հիմնավոր փաստաթուղթ՝ առնվազն 2020թ. առաջին եռամսյակի կտրվածքով:

ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարությունը նշված փաստաթղթերն ստանալուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում ստուգում է ներկայացված փաստաթղթերի իսկությունը, կնքում նախնական պայմանագիր և ապահովում ֆինանսավորումը:

Շահառուները դիմումները կարող են ներկայացնել ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարության աշխատակազմի տրանսպորտի վարչություն, հասցե Փետրվարի 20-ի փողոց, շենք 1:

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել հեռ. 94-84-35։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica