close
Եղանակը Երևանում
8 Օգոստոսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
8 Օգս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը կքննարկի Ադրբեջանին պաշտպանական սարքավորումներ չուղարկելու օրինագիծը. ԱՄՆ Հայ դատի հանձնախումբ

Աշխարհ

15 Հուլիսի 2020, 10:02
 ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը կքննարկի Ադրբեջանին պաշտպանական սարքավորումներ չուղարկելու օրինագիծը. ԱՄՆ Հայ դատի հանձնախումբ

Վերջին տարիներին Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա հարձակումներից հետո ԱՄՆ ներկայացուցիչների պալատը մտադրություն ունի քննարկելու մի շարք փոփոխություններ, որոնցից մեկով նախատեսվում է արգելափակել պաշտպանական սպառազինությունների մատակարարումը Ադրբեջանին. այս մասին Yerkir.am-ին տեղեկացնում է Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը:

Այս առնչությամբ հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանն ասել է. «Պայմանավորված այն հանգամանքով, որ Ադրբեջանը մեծացնում է միջսահմանային հարձակումները, այս փոփոխությունները Կոնգրեսին հնարավորություն են տալիս զսպել Ալիևի ագրեսիան», ու հավելել՝  «Քանի որ երկուշաբթի տեղի կունենա այդ փոփոխությունների վերաբերյալ քվեարկությունը, մենք խնդրում ենք մեր ընկերներին ու կողմնակիցներին դիմել իրենց ամերիկացի օրենսդիրներին՝ խնդրելով կողմ քվեարկել կոնգրեսականններ Բրեդ Շերմանի եւ Ֆրենկ Փալոունի կողմից առաջարկված այդ փոփոխություններին»։ 

Հիշեցնենք՝ 2021 թվականին պետական պաշտպանության մասին օրենքի հիշյալ փոփոխություններում, մասնավորապես, ասվում է՝ «ոչ մի միջոց, որոնք նախատեսված են այս օրինագծով, չեն կարող օգտագործվել Ադրբեջանին պաշտպանական սարքեր կամ ծառայություններ փոխանցելու համար»:

Նշվում է՝ Ադրբեջանի կառավարությունը մշտապես սպառնացել է հարվածել ցանկացած քաղաքացիական օդանավի, որը կթռչի Ստեփանակերտ կամ Ստեփանակերտից:

Փոփոխությունների վերաբերյալ քվեարկություևնը կանցկացվի հուլիսի 20-ին:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica