close
Եղանակը Երևանում
10 Օգոստոսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
10 Օգս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Առաջիկայում հարկային ու մաքսային բլոկներում կադրերի մասսայական թարմացում է սպասվում. «Փաստ»

Մամուլի տեսություն

15 Հուլիսի 2020, 09:44
 Առաջիկայում հարկային ու մաքսային բլոկներում կադրերի մասսայական թարմացում է սպասվում. «Փաստ»

«Փաստ»-ը գրում է. «Ինչպես հայտնի է, հունիսի սկզբներին ՊԵԿ նախագահ նշանակվեց Էդվարդ Հովհաննիսյանը: Նա համակարգի համար նոր մարդ չէ, ինչպես ասում են՝ «մեջից է» և կարիերան սկսել է դեռ 2009 թվականից՝ մուտք գործելով համակարգ որպես ՊԵԿ տարածքային հարկային տեսչության առաջատար մասնագետ, այնուհետև աշխատել է տարբեր պաշտոններում, մասնավորաբար անցել է համակարգում իրավական բլոկի բոլոր աստիճանները: 

Համակարգի մեր աղբյուրները նշում են, որ նա ՊԵԿ նախագահ է նշանակվել ոչ միայն կարգ ու կանոն հաստատելու, այլև բռնելու «անօրենների» ու «ապօրինի հարստացածների» ձեռքը:

Ի դեպ, մեր աղբյուրները պատմում են նաև, որ առաջիկայում հարկային ու մաքսային բլոկներում կադրերի մասսայական թարմացում է սպասվում, և համակարգը համալրվելու է երիտասարդ, բանիմաց կադրերով: Մեր տեղեկություններով, կադրերի ընտրության հարցն անձամբ ՊԵԿ նախագահի տիրույթում է: 

ՊԵԿ-ում խոսում են, որ նորանշանակ նախագահը կադրային քաղաքականության հարցում մերժում է ԽԾԲ –ների ինստիտուտը, իսկ այս հարցում թույլ չի տալիս որևէ միջամտություն տեղակալների կողմից:

Վերջիններս, մեր աղբյուրի փոխանցմամբ, ամենամեծ ցանկության դեպքում անգամ չեն կարող նման որոշումներ կայացնել ինքնուրույն. սա նրանց համար անկանխատեսելի է եղել, ինչից էլ, ըստ մեր տեղեկությունների, բավականին «նեղված» են:

Մեր զրուցակիցներից մեկն ասում էր նաև, թե Հովհաննիսյանը ՊԵԿ նախագահի տեղակալի պաշտոնում ևս երբեք «օգտակար» չի եղել իր անմիջական շրջապատին: ՊԵԿ-ի գլոբալ, մասնավորապես վարչարարության և զարգացման ծրագրերի առումով էլ խոսում են, թե նոր ղեկավարը դրանք ճիշտ է համարում, սակայն իրագործման ճանապարհին հնարավոր են շտկումներ»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։


yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica