close
Եղանակը Երևանում
6 Դեկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
6 Դեկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կոնգրեսական Ադամ Շիֆը մտահոգություն է հայտնել Ադրբեջանի սադրիչ գործողությունների առնչությամբ

Քաղաքական

13 Հուլիսի 2020, 23:56
 Կոնգրեսական Ադամ Շիֆը մտահոգություն է հայտնել Ադրբեջանի սադրիչ գործողությունների առնչությամբ

Կոնգրեսական Ադամ Շիֆը մտահոգություն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանին Տավուշի ուղղությամբ Ադրբեջանի սադրիչ և ապակայունացնող գործողությունների առնչությամբ: Այս մասին Շիֆը գրել է ֆեյսբուքյան իր էջում:

«Ես շատ մտահոգված եմ վերջին օրերին հայկական սահմանի երկայնքով Ադրբեջանի սադրիչ և ապակայունացնող գործողություններով, ներառյալ հայ զինվորների գնդակոծումը։ Այս գործողությունները վտանգում են զինվորների և քաղաքացիական անձանց կյանքը և մեծացնում են հակամարտության էսկալացիայի վտանգը, որը կարող է կործանարար հետևանքներ ունենալ տարածաշրջանի համար, հատկապես գլոբալ համավարակի տարածման ընթացքում»,- գրել է Շիֆը:

Կոնգրեսականը նշել է, որ այդ գործողությունները պետք է դիտարկել նաև Հայաստանի և Արցախի նկատմամբ Ադրբեջանի հետևողականորեն ռազմատենչ հռետորաբանության և նրանց սահմանների միջազգային մշտադիտարկում թույլ չտալու համատեքստում։ 

«Ես կոչ եմ անում Պետդեպարտամենտին կողմերին պարզաբանել զսպվածության և դիվանագիտության, ինչպես նաև լարվածության թուլացման անհրաժեշտությունը»,- նշել է կոնգրեսականը:

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները հուլիսի 12-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: «Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք: Ժամը 13: 45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը, կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և, կորուստներ կրելով, հետ շպրտվել»,- հայտնել էր ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը՝ հավելելով, որ հայկական կողմից կորուստներ չկան: 

Ավելի ուշ Շուշան Ստեփանյանը տեղեկացրել էր, որ Ադրբեջանական կողմը վերսկսել է հրետակոծել հայկական նույն դիրքի ուղղությամբ, որտեղի ժամեր առաջ փորձել էին ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով անցնել հայ-ադրբեջանական սահմանը: «Ադրբեջաբական կողմը վերսկսել է հրետակոծել մեր նույն դիրքի ուղղությամբ 82 մմ ականանետից և տանկից: Իրավիճակի լարման հետևանքների ամբողջ պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը»,- հայտնել էր նա: 

Առավոտյան արդեն Շուշան Ստեփանյանը հայտնել էր, որ երկու-երեք ժամվա դադարից հետո հակառակորդը վերսկսել է սադրիչ գործողությունները՝ շարունակելով հրետակոծել հայկական դիքերի ուղղությամբ։ Ադրբեջանի սանձազերծած գործողությունների արդյունքում վիրավորվել է հայկական կողմի 3 զինծառայող և երկու ոտիկան, որոնցից որևէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում:

Ջերմաստիճանը նվազի
5 Դեկտեմբերի 2020, 16:02 Ջերմաստիճանը նվազի
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica