close
Եղանակը Երևանում
3 Օգոստոսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
3 Օգս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՀՖՖ մերժեց առաջին խմբի հինգ ակումբների բողոքները

Սպորտ

13 Հուլիսի 2020, 19:16
 ՀՖՖ մերժեց առաջին խմբի հինգ ակումբների բողոքները

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գրասենյակում այսօր կայացավ ՀՖՖ Ակումբների Արտոնագրման Բողոքարկման կոմիտեի նիստը, որի ընթացքում քննության էին դրվել «Արագած», «Դիլիջան», «Ինտեր», «Մասիս» և «Տորպեդո» ֆուտբոլային ակումբների բողոքները՝ ընդդեմ ՀՖՖ Ակումբների արտոնագրման կոմիտեի (1-ին ատյանի մարմին) 25.06.2020թ-ին կայացրած որոշումների:

Ինչպես Yerkir.am-ին հայտնում են ֆեդերացիայի մամուլի ծառայությունից, կոմիտեն մերժել է բոլոր այդ ակումբերի բողոքները և ուժի մեջ է թողել ՀՖՖ Ակումբների արտոնագրման կոմիտեի 1-ին ատյանի մարմին 25.06.2020թ-ին կայացրած որոշումը՝ այն է, մերժել «Մասիս ՖԱ» ՍՊԸ-ի, «ՖԱ Արագած» ՀԿ-ի, «ՖԱ Տորպեդո» ՍՊԸ-ի, «ՖԱ Ինտեր» ՍՊԸ-ի և «ԴՖԱ» ՓԲԸ-ի արտոնագրման դիմումները:

Համաձայն ՀՖՖ Կանոնադրության Հոդված 63-ի, ինչպես նաև ՀՀ Առաջին խմբի առաջնության ակումբների արտոնագրման կանոնակարգի (2020թ. խմբագրության) դրույթների՝ ակումբներն իրավունք ունեն բողոքարկելու ՀՖՖ Ակումբների արտոնագրման Բողոքարկման կոմիտեի որոշումը միայն Լոզանի Սպորտային հարցերով արբիտրաժային դատարանի (ԿԱՍ) առջև՝ որոշման վերաբերյալ ծանուցելուց հետո աշխատանքային 10 օրվա ընթացքում:

Հավելենք, որ ՀՖՖ Ակումբների արտոնագրման կոմիտեն մերժել էր նաև «Անի» ֆուտբոլային ակումբի դիմումը, որը պատկանում է Խորեն Հովհաննիսյանին:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica