close
Եղանակը Երևանում
3 Օգոստոսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
3 Օգս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ազգային ազատագրական պայքարը սկսված է․ Սամվել Ֆարմանյան

Քաղաքական

13 Հուլիսի 2020, 18:52
 Ազգային ազատագրական պայքարը սկսված է․ Սամվել Ֆարմանյան

Սամվել Ֆարմանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Դուք հայրենիքի պարզ դավաճաններ չեք. դուք մարդկային ստորագույն տեսակից եք: Ես ուղղակի ամաչում եմ, որ մեկիդ հետ 6 տարի աշխատել եմ, ճամփորդել ու հաց կիսել, իսկ մյուսիդ մի քանի անգամ բարևել ու հեռախոսով խոսել:

Մեր թշնամին գալիս է մեր աչքը հանելու` մեր զինվորին սպանելու, հայկական զինված ուժերը կյանքի ու մահվան կռիվ են տալիս ու պատժում թշնամուն, իսկ դու, որ դեռ մնացել ես վարչապետի աթոռին թառած, պաշտպանության նախարարին բոլորի աչքի առաջ հարցնում ես` կարո՞ղ է ադրբեջանցի զինվորականները մոլորվել էին ու դրա համար էին ՈՒԱԶ-ը թողել գնացել:

Համբերությունս էլ չի հերիքում ու չգիտեմ, թե ինչ բառերով արտահայտեմ զայրույթս. այ սրբապի՜ղծ, բա որ մոլորվել էին, դրա համա՞ր էին հետո 1000 հատ ՈՒԱԶ արժեցող հրետանային արկեր կրակում մեր դիրքերի վրա: Որ ի՞նչ լիներ: Որ գային ՈՒԱԶ-ը հետ տանեի՞ն: Դրա համա՞ր է Ալիևի դեսպանը Մոսկվայում հայտարարում, որ մեծամասշտաբ պատերազմի են պատրաստվում: Դրա՞ համար է Ալիևն անվտանգության խորհրդի նիստ անում, Արցախն ու Երևանն էլ պատմական Ադրբեջան անվանում: Դրա համա՞ր են մինչև կոկորդը զինվում:

Իսկ մեր պատմության մեջ ես դավաճան կնոջ կերպար չգիտեմ: Ես հայի նման անուն չգիտեմ: Հակառակը շատ կա: Այդ կեղծ խաղաղասիրության տակ շարքային, լկտի ու արծաթասեր դավաճանն է, հոգին սատանային ծախած ու արժեք չունեցող հայրենիքի դավաճանը` ազգի տականքը: Զինվորներն ու սպաները սահմանին կանգնած, տեղացող արկերի տակ կենաց ու մահու կռիվ են տալիս, իսկ նա «խաղաղասիրական կոչով» դիմում է թշնամուն ու խաղաղություն մուրու՞մ: Իրականում խաղաղությու՜ն էլ չի մուրում, այլ բաց ազդակ է փոխանցում, որ պատերազմի պահին մարդ ու կին իրենց դավաճանական գործը կանեն մինչև վերջ, ինչպես երևի հայ ժողովրդի թիկունքում ի սկզբանե խոստացել են:

Չե՛ք հաջողելու: Պատժվելու՛ եք: Աննապադեպ ու դաժան ձևով եք պատժվելու: Ձեր պատիժը տասը սերնդի կենդանի օրինակ է լինելու, թե ինչ է լինում նրանց հետ, ովքեր որոշում են դավաճանել իրենց հայրենիքին ու սատանայի հետ գործարքի գնում:

Ազգային ազատագրական պայքարը սկսված է: Էս պայքարում ով պարտվի` դավաճան է»:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica