close
Եղանակը Երևանում
3 Օգոստոսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
3 Օգս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելը չպետք է անհետևանք մնա. Բունդեսթագի պատգամավոր

Մշակույթ

13 Հուլիսի 2020, 18:09
 Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելը չպետք է անհետևանք մնա. Բունդեսթագի պատգամավոր

Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր Ալբերտ Վայլերը խստորեն քննադատում է Սուրբ Սոֆիայի տաճարին մզկիթի կարգավիճակ վերադարձնելու որոշումը: Վայլերն իր հայտարարության մեջ նշել է, որ Թուրքիայի իշխանությունների այդ քայլը սադրանք է և վիրավորանք ամբողջ քրիստոնյա աշխարհի համար:

«Ես սարսափած եմ այն լուրից, որ քրիստոնեական աշխարհի այդ հսկայական տաճարը, որն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում, այժմ Թուրքիայի նախագահ Էրդողանի ցանկությամբ վերածվել է մզկիթի: Սա սադրանք և վիրավորանք է ամբողջ քրիստոնեական աշխարհի համար: Ես կոչ եմ անում Եվրոպական Միությանը, ինչպես նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ին չտրվել այդ սադրանքին»,- ասել է Վայլերը:

Պատգամավորը նաև կասկածի տակ է դնում Եվրոպական Միությանը Թուրքիայի անդամակցության բանակցությունների անցկացման իմաստը:

«Կրոնական բազմազանության, ինչպես նաև ազգային և միջազգային մշակութային ժառանգությունը ինքնըստինքյան պետք է ընդունելի լինի յուրաքանչյուր երկրի համար, որը ձգտում է մտնել Եվրոպական Միություն: Թուրքական կառավարության վարքագիծը որևէ կերպ չի համապատասխանում եվրոպական արժեքային պատկերացնումներին և չպետք է մնա անհետևանք»,- նշել է պատգամավորը:

Միևնույն ժամանակ Վայլերը կոչ է անում բոլոր հավատացյալներին, որոնք իրենց կապված են համարում Սուրբ Սոֆիայի տաճարի հետ, պահպանել հանգստություն և ողջախոհություն:

Թուրքիայի Պետական խորհուրդը՝ վարչական գործերի բարձրագույն դատարանը, հուլիսի 10-ին չեղարկել է 1934 թվականի կառավարության որոշումը, որը Ստամբուլում Սուրբ Սոֆիայի տաճարին տվել Էր թանգարանի կարգավիճակ: Այնուհետև Էրդողանը հրահանգել է բացել տաճարը՝ նամազի անցկացման համար:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica