close
Եղանակը Երևանում
6 Օգոստոսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
6 Օգս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը նամակներ է հղել ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանների պալատների նախագահներին

Քաղաքական

13 Հուլիսի 2020, 16:10
 ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը նամակներ է հղել ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանների պալատների նախագահներին

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը նամակներ է հղել ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանների պալատների նախագահներին՝ ներկայացնելով ադրբեջանական զինված ուժերի կողմից Հայաստանի Հանրապետության հյուսիս-արևելյան սահմանի ուղղությամբ ձեռնարկված սադրիչ գործողությունները և կոչ անելով դատապարտել դրանք. այս մասին հայտնում են ԱԺ-ից։ 

«Այսպիսի գործողությունները միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների անթույլատրելի խախտում են և վտանգում են ողջ տարածաշրջանի կայունությունը»,- մասնավորապես ասված է նամակում։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ադրբեջանցիները հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու երկու փորձ էին կատարել: Հակառակորդը ունի 3 զոհ եւ վիրավորներ, իսկ հայկական կողմը կորուստներ չունի:

Ադրբեջանական կողմը երեկոյան Տավուշի ուղղությամբ հրետակոծություն է վերսկսել՝ օգտագործելով 82 մմ ականանետներ եւ տանկ։

Հիշեցնենք նաև, որ քիչ առաջ ՀԱՊԿ պաշտոնական կայքից ջնջվել է գլխավոր քարտուղարի նախաձեռնած ՀԱՊԿ մշտական խորհրդի արտահերթ նիստի վերավերյալ հայտարարությունը։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica