close
Եղանակը Երևանում
6 Օգոստոսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
6 Օգս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Շիրակում տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 967 քաղաքացի, 274-ի մոտ դրական ախտորոշում կա

Առողջապահություն

13 Հուլիսի 2020, 14:30
 Շիրակում տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 967 քաղաքացի, 274-ի մոտ դրական ախտորոշում կա

Հուլիսի 13-ի՝ ժամը 11.30-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով Շիրակի մարզի 68 բնակիչ է բուժվում։ Այդ մասին հայտնում են Շիրակի մարզպետարանից։

Մարտի մեկից մինչ օրս Շիրակի մարզի բուժհաստատություններում և հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մարզային կենտրոնում իրականացվել է 5836 նմուշառում, մայիսի 12-ից հուլիսի 12-ը ներառյալ Գյումրիում իրականացվել է 4482 նմուշառման հետազոտություն, հուլիսի 12-ին հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 48 նոր դեպք։

Մարզում այսօրվա դրությամբ տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 967 քաղաքացի, նրանցից 274-ի մոտ դրական ախտորոշում կա՝ հիվանդության անախտանիշ ընթացքով, հսկողությունն իրականացվում է առողջության առաջնային օղակի կողմից։ Կորոնավիրուսից առողջացել և հիվանդանոցից մինչ օրս դուրս է գրվել Շիրակի մարզի 356 բնակիչ։

45 հիվանդներ տեղափոխվել են մայրաքաղաք: Արձանագրվել է մահվան 25 դեպք։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica