close
Եղանակը Երևանում
5 Օգոստոսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
5 Օգս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արտակարգ դրությունը երկարաձգվեց մինչև օգոստոսի 12-ը

Քաղաքական

13 Հուլիսի 2020, 12:57
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արտակարգ դրությունը երկարաձգվեց մինչև օգոստոսի 12-ը

2020թ-ի մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը երկարաձգելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020թ-ի մարտի 16-ի համար 298N որոշման մեջ լրացումներ կատարելու մասին հարցը այսօր կառավարության արտահերթ նիստում  ներկայացրեց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ հայտնում է Yerkir.am-ը։

Նա ասաց, որ արտակարգ դրություն հայտարարելու հիմքերը դեռևս շարունակում են պահպանվել, և որ նախատեսվում է արտակարգ դրության ռեժիմը հուլիսի 13-ի ժամը 17։00-ից երկարաձգել 30 օրով՝ մինչև օգոստոսի 12-ը, ժամը 17։00-ն ներառյալ։

Նախագծում փոփոխություններ են կատարվել, սահմանվել է ինքնամեկուսացման նորմերը։

«Մասնավորապես, հստակեցվել է ինքնամեկուսացման հրահանգ տալու ձևը: Սահմանվել է, որ այն տրվում է բանավոր, իսկ հասցեատիրոջ պահանջով  ենթակա է նաև գրավոր ձևակերպման: Բացառություն է նախատեսվել նաև  ինքնամեկուսացման կարգի խախտման դեպքերում, երբ անձը բժշկական  ցուցումններին համապատասխան այցելում է բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հաստատություններ, անհրաժեշտ լաբորատոր, գործիքային ախտորոշիչ հետազոտություններ կազմակերպելու  նպատակով»,- մանրամասնեց Բադասյանը:

Նիկոլ Փաշինյանը հավելեց՝ ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված է, որ բնակչության առողջությանը սպառնացող  վտանգների պարագայում արտակարգ միջոցներ պետք է ձեռնարկվեն: Նա ընդգծեց, որ օրենսդրությամբ, բացի արտակարգ դրության ռեժիմից, այլ արդյունավետ գործիքակազմ չկա, և, հետևաբար, եթե  արտակարգ դրությունը չերկարացվի, ապա հակահամաճարակային միջոցառման ամբողջ համակարգը դե յուրե կկորցնի ուժը:

«Այս է պատճառը, որ մենք ստիպված ենք երկարացնել արտակարգ դրությունը: Մյուս կողմից հասկանում ենք, որ արտակարգ դրությունն անվերջ երկարացնել հնարավոր չէ և պետք էլ չէ: Նախորդ ամսվանից մենք որոշում ունենք, որ օրենսդրական փաթեթ մշակենք, որը մեզ հնարավորություն կտա  այդ գործիքակազմը կիրառել ոչ թե արտակարգ դրության, այլ արտակարգ  իրավիճակի ռեժիմում»,- շեշտեց վարչապետ Փաշինյանը:

Հիշեցնենք, որ սա արտակարգ դրության ռեժիմի արդեն 4-րդ երկարաձգումն է՝ երկարաձգումներ կատարվել են 2020թ-ի ապրիլի 13-ին, մայիսի 14-ին և հունիսի 12-ին։ Հաշվի առնելով այն իրողությունը, որ ՀՀ կառավարությունը երկարաձգում է արտակարգ դրության ռեժիմը ևս մեկ ամսով, որը պետք է քննարկվի Ազգային ժողովի նիստում, «Բարգավաճ Հայաստան», «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» եւ «Հայրենիք» կուսակցությունների ստեղծած աշխատանքային խումբը մշակել է արտակարգ դրության ընթացքում հավաքների սահմանափակումները վերացնելու մասին Ազգային ժողովի որոշում, որը շրջանառության մեջ կդնի Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը։

Մանրամասն՝ տեսանյութում․

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica