close
Եղանակը Երևանում
6 Օգոստոսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
6 Օգս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մինչև այժմ 15-20 րոպեն մեկ հրետակոծությունը վերսկսվում է․ Տոնոյանը մանրամասներ է պատմում Տավուշի սրացումից

Հասարակություն

13 Հուլիսի 2020, 11:46
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մինչև այժմ 15-20 րոպեն մեկ հրետակոծությունը վերսկսվում է․ Տոնոյանը մանրամասներ է պատմում Տավուշի սրացումից

Մինչև այժմ նույն սցենարով տարբեր տրամաչափի հրետանու օգտագործմամբ՝ պարբերաբար՝ 15-20 րոպեն մեկ, հրետակոծությունը վերսկսվում է, որի դադարը եղել է գիշերը 3։30-5։30՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ տոնոյանը՝ կառավարության  արտահերթ նիստում վարչապետին զեկուցելով Տավուշի սահմանին իրավիճակը։

Նա ասաց, որ ադրբեջանական բոլոր հրետակոծությունները թիրախավորվում և լռեցվում են դիպուկահար կրակով, որի արդյունքում հակառակորդն ունի զգալի կորուստներ։

Մեր զինված ուժերի համապատասխան կորպուսը շարունակում  սահմանի պահպանությունը, օպերատիվ իրավիճակը ամբողջովին վերահսկվում է և կառավարելի է՝ վստահեցրեց նախարարը։

Դավիթ Տոնոյանը մանրամասներ ներկայացրեց նաև երեկ տեղի ունեցածից։

«Երեկ՝ 12։30, մեր դիրքերից մեկին մոտենում է ՈՒԱԶ ավտոմեքենա, զինծառայողները դուրս են գալիս մեքենայից և շարժվում են դեպի մեր դիրքը։ Դիրքը գտնվում է ՀՀ տարածքում՝ անմիջապես ՀՀ սահմանի վրա։

Քանի որ շարժումը անսպասելի էր մեր զինծառայողների համար, զինծառայողները վերադասին զեկուցելով՝ ստանում են հրահանգ, հաշվի առնելով ադրբեջանական զինծառայողների հնարավոր մոլորվածությունը կամ աշխարհագրական իրավիճակին չտիրապետելը, կոչ են անում լքել տարածքը, որը և իրականացվում է՝ ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադառնում են իրենց դիրքերը։ Որից հետո սկսվում է 82 մմ-անոց ականանետներով հրետակոծություն դեպի նույն դիրքը, ինչպես նաև մարտական խմբերի շարժ դեպի այդ դիրք, որը կասեցվել է հրետակոծությամբ և համապատասխան գործողություններով։

Հակառակորդը, կրելով կորուստներ, նահանջել է»,-նշեց նախարարը։

Մանրամասն՝ տեսանյութում․

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica