close
Եղանակը Երևանում
5 Օգոստոսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
5 Օգս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ձեր ապաշնորհ քաղաքականության ու վարչարարության արդյունքում ամեն օր մարդիկ են մեռնում. Վանյանը՝ իշխանություններին

Քաղաքական

13 Հուլիսի 2020, 12:11
 Ձեր ապաշնորհ քաղաքականության ու վարչարարության արդյունքում ամեն օր մարդիկ են մեռնում. Վանյանը՝ իշխանություններին

Դավիթ Վանյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Ժողովուրդը իրավական կատեգորիա չէ։ Նա, ով իշխանություն է, և սեփական քաղաքական ամբիցիաները բավարարելու համար դիմում է ժողովրդի միտինգային աջակցությանը, կտրում է պետականության ծառի ցողունը։ Այդպես եղել է միշտ, և այդպես լինելու է։ Դեռ ոչ մեկին չի հաջողվել պոպուլիստական մեթոդներով(ամբոխավարությամբ) առողջ երկիր կառուցել։ Ժողովրդի կարծիքը հարցնելու մի եղանակ կա՝ օրենքով անցկացված հանրաքվեն է։

Նիկոլ Փաշինյանի առաջին մեծ սխալը՝ մարդկանց սեփական Երկրի դատարանների դեմ հանելն էր։ Պետության ղեկավարը այնքան հասունություն չդրսևորեց, որպեսզի գիտակցի, որ ինքը այլևս հեղափոխական ամբիոնների վրա չէ, փողոցում չէ, պետությունն ինքն է, և այդ գործելակերպը իր իսկ դեմ ուղղված բումերանգ է։

Հիմա, իմքայլականները հայտարարում են, որ հնարավոր բողոքի դեպքում կհանեն իրենց կողմնակիցներին։ Սա դարձյալ մեծ սխալ է։ Իշխանությունը իրավունք ունի իրեն (վերջին հաշվով՝ պետականությունը) պաշտպանելու, ցույցերն ու միտինգները արգելելու, չարտոնելու, ճնշելու։ Սակայն երբեք, լսում ե՞ք, երբեք իրավունք չունի հասարակության մի մասը մյուսի դեմ հանելու։ Սա կլինի մեծագույն դավաճանություն հայ ժողովրդի հանդեպ։

Ընդդիմությունն էլ իր հերթին, եթե գիտակցում է այսպիսի զարգացումների հնարավորությունն ու վտանգի մասշտաբայնությունը, իրավունք չունի սադրելու, քաղաքացիական պատերազմի խայծը կուլ տալու։

Ընդհանրապես, ժամանակն է, որ մեր Երկրի իշխանությունները մի քիչ հասունանան, արդեն։ Այս բաժանումն ու տարանջատումները, հայկականության դեմ վարչական պատերազմը, մշակութային սովը, կեղծիքը, ստելը, բարձր, ամպագորգոռ խոսելը, ամբիոններից հայհոյելը՝ արդեն ձանձրացրել ու հիասթափեցրել են մարդուն ու քաղաքացուն։ Եւ հպարտ անվանված, նախկին երեսուն տարիներին խոհանոցներում վախից ծվարած, այսօր հայհոյող կողմնկիցների աջակցությունը, նույնիսկ եթե նրանք մեծամասնություն են, բարոյական իրավունք չի տալիս ճնշել ընդդիմախոսներին ու այլախոհների փոքրամասնությանը։ Թե չէ, ի՞նչ է ստացվում, սեռական փոքրամասնություններին Դուք պաշտպանում եք, սակայն գաղափարական փոքրամասնականներին սպառնում բանտերը նետել։ Սա և կոմունիզմ է, և ֆաշիզմ։

Իսկ ընդհանրապես, իրենց հարգող առողջապահության նախարարն ու պարետը, առաջին հերթին՝ այս երկուսը, վաղուց պիտի հրաժարական տված լինեին։ Դուք դեռ տաք եք, չեք պատկերացնում, որ եթե այսպես շարունակվի, ինչ դատաստան է Ձեզ սպասում ապագայում։ Ձեր ապաշնորհ քաղաքականության ու վարչարարության արդյունքում ամեն օր մարդիկ են մեռնում։ Ազնիվ եղեք, հրաժարական տվեք։ Եւ սա վարչապետի խնդիրն է։

Վարչապետի խնդիրն է, նաև, բոլոր սորոսականներին պաշտոնանկ անելու հարցը, քանզի մարդիկ հիմար չեն և արդեն հասկանում են, որ Երկիրը գաղութացվածության մի տեսակից անցել է մեկ այլ, ավելի զազրելի տեսակի, երբ նրանց, այսօրվա տերերի ղեկավարման արդյունքում հիմնահատակ ավերվում են մեր հազարամյա գոյության անկյունաքարերը։

Ուժեղ քաղաքական գործիչը նա է, ով գիտակցում է իր սխալները և ժամանակին կադրային փոփոխություններ է անում»։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica