Բուլղարիայում շարունակում են պահանջել կառավարության հրաժարականը
Աշխարհ

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում և երկրի այլ քաղաքներում բողոքի ցույցեր են տեղի ունենում կառավարության և գլխավոր դատախազի հրաժարականի պահանջով՝ երկրի վարչակազմի երկու բարձրաստիճան ներկայացուցիչների ձերբակալությունից հետո. այս մասին գրում է Al Jazeera-ն։
Բացի Սոֆիայից՝ հավաքներ են տեղի ունեցել նաև Վառնայում, Բլագոևգրադում, ինչպես նաև այլ քաղաքներում:
Երկրի կառավարության շենքի մոտ տեղի ունեցած բողոքի ցույցին մի քանի հազար մարդ է մասնակցել, ինչից հետո ամբոխը շարժվել է դեպի երկրի Ազգային ժողովի շենք:
Ցուցարարները վանկարկել են «Մաֆիա» ու «Հրաժարական» կարգախոսները: