close
Եղանակը Երևանում
10 Օգոստոսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
10 Օգս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ռումբի տեղադրման կեղծ ահազանգի փաստի առթիվ ոստիկանություն է հրավիրվել Մանվել Գրիգորյանի փաստաբանը․ Shamshyan.com

Հասարակություն

12 Հուլիսի 2020, 14:55
 Ռումբի տեղադրման կեղծ ահազանգի փաստի առթիվ ոստիկանություն է հրավիրվել Մանվել Գրիգորյանի փաստաբանը․ Shamshyan.com

Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի հետաքննչական բաժանմունքում ահաբեկչության մասին սուտ ահազանգ տալու փաստով նյութեր են նախապատրաստվում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Հուլիսի 10-ին Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ էր ստացվել, որ Կ․ Ուլնեցի փողոցի 58/2 հասցեում ռումբ է տեղադրված և պայթելու է։

Ռումբի մասին ահազանգը ստացվել է նշված շենքում գործող ընկերություններից մեկի սպասարկման բաժնի էլեկտրոնային հասցեին ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ, կալանքի տակ գտնվող գեներալ Մանվել Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանի անունից։

Աղբյուրի փոխանցմամբ՝ պարզվել է, որ կեղծ հաղորդագրությունը ստացվել է փաստաբանի անունից։

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, պարզելու համար՝ ո՞վ է փաստաբանի անունից կեղծ հաղորդագրություն ուղարկել։

Հիշեցնենք, որ հուլիսի 10-ին՝ ժամը 18։40-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ էր ստացվել, որ «Աջարաբեթ․էյեմ» բուքմեյքերական գլխավոր գրասենյակում ռումբ է տեղադրված։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica