close
Եղանակը Երևանում
11 Օգոստոսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
11 Օգս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Ոսկե ծիրան»-ը այս տարի կանցկացվի աշնանը, սակայն ամռանը ևս լինելու են միջոցառումներ

Մշակույթ

12 Հուլիսի 2020, 13:47
 «Ոսկե ծիրան»-ը այս տարի կանցկացվի աշնանը, սակայն ամռանը ևս լինելու են միջոցառումներ

Համավարակային իրավիճակով պայմանավորված Երևանի «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի հիմնական իրադարձություններն այս տարի տեղի կունենան աշնանը՝ նոյեմբերի 1-8-ն ընկած ժամանակահատվածում։

«Ոսկե Ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի կինոարտադրության ոլորտի զարգացման GAIFF Pro նորարարական հարթակի ծրագրերն ու նախագծերը հիմնականում չեն հետաձգվի ու կանցկացվեն նախապես որոշված օրերին՝ հուլիսի 13-16-ը, առցանց, մաս կազմելով հուլիսյան ծիրանային կյանքին։

GAIFF Pro ծրագրերի ղեկավար Սոնա Կարապողոսյանը խոսքով՝ միջոցառումների տեսակների և քանակի տեսանկյունից առցանց ու իրական GAIFF Pro-ների միջև գրեթե տարբերություն չի լինելու: Լինելու են անհատական հանդիպումներ ընտրված նախագծերի և միջազգային կինոմասնագետների միջև, աշխատարաններ ընտրված նախագծերի համար, ինչպես նաև վարպետության դասեր, պանելային քննարկումներ և զրույցներ` նախատեսված հավատարմագրում ստացած բոլոր կինոմասնագետների համար:

Միջոցառումների մի մասը նաև բաց կհեռարձակվի GAIFF Pro -ի և «Ոսկե Ծիրան»-ի ֆեյսբուքյան պաշտոնական էջերում` հասանելի լինելով ավելի լայն շրջանակների:

GAIFF Pro-ն այս տարի մոտավորապես 50 հայտ է ստացել։

Նշենք, որ Երևանի «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնն այս տարի Շառլ Ազնավուրի հրապարակում ընդհանուր առմամբ 5 պատվավոր աստղ կբացի։ Այս տարի տոնելու ենք Գրիգոր Մելիք-Ավագյանի 100, Աղասի Այվազյանի 95, Առնոլդ Աղաբաբովի 90, Հրանտ Մաթևոսյանի 85 և Ռուբեն Գևորգյանցի 75-ամյակները: Եվ հոբելյանների առթիվ կբացվեն այդ արվեստագետների աստղերը։

«Որոշելով չկորցնել ավանդական փառատոնային հուլիսը՝ իրականացնելու ենք փառատոնի արտադրական և կրթական մասը՝ GAIFF Pro նախաձեռնությունը: Ինչպես և նախորդ տարիներին, ստացել ենք տարբեր երկրներից նախագծերի հայտեր և պայմանավորվածություններ ձեռք բերել առաջատար միջազգային փորձագետների հետ առցանց անցկացնելու GAIFF Pro հարթակի աշխատանքները»,-նշել է փառատոնի գեղարվեստական տնօրեն Կարեն Ավետիսյանը։

Կարեն Ավետիսյանը շեշտում է՝ խոշոր փառատոններից միայն երկուսին բախտ վիճակվեց 2020-ին նախորդել կորոնավիրուսին և անցկացվել կենդանի ձևաչափով: Խոսքը Ռոտերդամի և Բեռլինի միջազգային կինոփառատոնների մասին է: Եվ «Ոսկե Ծիրան»-ի կազմակերպիչներն այս պահին բանակցում են այդ կինոփառատոններում ներկայացված ամենակարևոր ֆիլմերի երևանյան պրեմիերաները կազմակերպելու շուրջ: Ի դեպ, նոյեմբերին նաև փառատոնի շրջանակում անդրադարձ կկատարվի Տոնինո Գուերայի և Ֆեդերիկո Ֆելինիի 100-ամյա հոբելյաններին։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica