close
Եղանակը Երևանում
6 Օգոստոսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
6 Օգս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հուլիսի 12-ը Քաղավիացիայի բորտուղեկցորդի համաշխարհային օրն է

Հասարակություն

12 Հուլիսի 2020, 13:06
 Հուլիսի 12-ը Քաղավիացիայի բորտուղեկցորդի համաշխարհային օրն է

Ամեն տարի հուլիսի 12-ին իրենց մասնագիտական տոնը՝ Քաղավիացիայի բորտուղեկցորդի համաշխարհային օրն են նշում աշխարհի ամենառոմանտիկ մասնագիտություններից մեկի ներկայացուցիչները, որոնք մեզ լավ հայտնի են որպես բորտուղեկցորդներ եւ բորտուղեկցորդուհիներ, գրում է Calend.ru-ն:

Համարվում է, որ այս մասնագիտությունը ծագել է Գերմանիայում՝ 1928թ., երբ սկսել են ինքնաթիռ վերցնել հատուկ անձնավորության՝ բորտուղեկցորդի, որի պարտականությունները թռիչքի ընթացքում ծառայություններ մատուցելն էր: Նախկինում դրանով զբաղվում էր ինքնաթիռի երկրորդ օդաչուն, որը ռիսկային էր թռիչքների անվտանգության առումով:

Սկզբում ուղեկցորդների գործառույթներն իրականացնում էին տղամարդիկ՝ հաճախ դրանք թանկարժեք ռեստորանների նախկին մատուցողներ էին: Սակայն արդեն 1930-ին Միացյալ Նահանգներում ծագեց գրավիչ աղջիկներին այդ աշխատանքում ներգրավելու գաղափարը։ Սա պետք էր ավիափոխադրումների լրացուցիչ գովազդի դառնար: Գեղեցիկ սեռի օգտին եւս մեկ փաստարկ կար՝ նրանք ավելի քիչ էին կշռում, ինչը մեծ նշանակություն ուներ այն ժամանակվա ինքնաթիռների համար:

Քաղավիացիայի պատմության մեջ առաջին ուղեկցորդուհին Այովայից Էլեն Չըրչն էր (1904—1965): Այդ դերում իր առաջին թռիչքը նա կատարել է 1930 թվականի մայիսի 15-ին, ինքնաթիռը Սան Ֆրանցիսկո-Շայեն չվերթ է իրականացրել:

Էլենը բուժքույրական դասընթացներ էր ավարտել, բացի այդ, նա ինքնաթիռ վարելու մասնավոր դասեր էր առնում՝ սա նրա օգտին վճռական փաստարկ էր։ Աղջիկն ինքն էր առաջարկել իր ծառայություններն ավիաընկերությանը: Ավելին, հենց օրիորդ Չըրչին էր հանձնարարվել հավաքել բորտուղեկցորդուհիների պատրաստման առաջին խումբը։ Նրանք 25 տարեկանից ցածր յոթ բուժքույր էին եւ կշռում էին 52 կիլոգրամից ոչ ավելի:

Մեր օրերում բորտուղեկցորդուհու քաշն այնքան էլ կարեւոր չէ: Բայց անձնակազմի անդամ ընտրելիս հաճախ օգտագործվում է «երեք Կ-ի» սկզբունքը՝ արտաքին կերպար (խոսք, միմիկա, դիմահարդարում, արտաքին գրավչություն), ներքին կերպար (բնավորության անհրաժեշտ գծերի առկայություն), մասնագիտական կերպար (մասնագիտական գիտելիք եւ հմտություններ):

Ժամանակակից բորտուղեկցորդի հիմնական պարտականությունը թռիչքի ժամանակ ուղեւորների անվտանգությունն ապահովելն է: Բացի այդ, բորտուղեկցորդներն ու բորտուղեկցորդուհիները անում են ամեն ինչ, որպեսզի ուղեւորներն իրենց հարմարավետ զգան:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica