close
Եղանակը Երևանում
5 Օգոստոսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
5 Օգս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մեղմ ասած մեր պետական շահին դեմ է ձեր որդեգրած մոտեցումները նման զգայուն հարցերին. Զարեհ Քահանա Աշուրյան

Հասարակություն

12 Հուլիսի 2020, 12:07
 Մեղմ ասած մեր պետական շահին դեմ է ձեր որդեգրած մոտեցումները նման զգայուն հարցերին. Զարեհ Քահանա Աշուրյան

Մտահոգիչ է այն հանգամանքը, որ իշխանական համակարգում պաշտոններ զբաղեցնող «այր մարդիկ» կարող են իրենց եթերներից թույլ տալ արտահայտություններ կամ ձեւակերպումներ, որոնք վիրավորական եւ պատշաճ չլինելուց բացի, մանիպուլատիվ եւ կենցաղային բամբասանքի մակարդակի են։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Զարեհ քահանա Աշուրյանը:

«Մտահոգիչ է այն հանգամանքը, որ իշխանական համակարգում պաշտոններ զբաղեցնող «այր մարդիկ» կարող են իրենց եթերներից թույլ տալ արտահայտություններ կամ ձեւակերպումներ, որոնք վիրավորական եւ պատշաճ չլինելուց բացի, մանիպուլատիվ եւ կենցաղային բամբասանքի մակարդակի են։

Ցավով պիտի անդրադառնանք «ԿԳՄՍ» նախարար Արայիկ Հարությունյանի «հայտնի» հարցազրույցներին «Հայ Եկեղեցու պատմության» առարկայի դասավանդման վերաբերյալ.

Մեղմ ասած հարիր չէ եւ մեր պետական շահին դեմ է ձեր որդեգրած մոտեցումները նման զգայուն հարցերին։

Չեմ ցանկանա կրկնվել, եթե ասմ, որ դա զուտ պատմություն չէ դասավանդվող առարկաների ցանկում, այլ ՔՐԻՍՏՈՆՅԱ ՀԱՅ ՄԱՐԴՈՒ ՀՈԳԵԿԵՐՏՎԱԾՔԻՆ ՆՊԱՍՏՈՂ ԱՐԺԵՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՈՒՄ Է ՄԵՐ ԳԱԼԻՔ ՍԵՐՈՒՆԴՆԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ Ի ՀԱԿԱԴՐՈՒՄՆ ԱՅՆ ԲՈԼՈՐ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԵՐԵՒՈՒՅԹՆԵՐԻ, ՈՐՈՆՔ ՍՊՐԴԵԼ ԵՆ ՄԵՐ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿՅԱՆԻՑ ՆԵՐՍ ՕՏԱՐՆԵՐԻ ԹԵԼԱԴՐԱՆՔՈՎ։

Որքան էլ մեզ վերագրեն տարբեր «դավադրական տեսություններ», միեւնույնն է, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին հավատարիմ է հետեւյալ սկզբունքին. «ԵՍ ԻՄ ՀԻՎԱՆԴ ԳԱՌԸ ՕՏԱՐԻ ԱՌՈՂՋ ԳԱՅԼԻ ՀԵՏ ՉԵՄ ՓՈԽԻ» (Սուրբ Սահակ Պարթեւ Հայրապետը Վռամշապուհ թագավորի որդի Արտաշեսի մասին)։

Հ.Գ. Հուսանք, որ ողջախոհ կլինեք եւ ձեր «ԱՌՈՂՋ ԳԱՌԸ» չէք փոխի ուրիշի «ԳԱՅԼԻ» հետ»։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica