close
Եղանակը Երևանում
15 Օգոստոսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
15 Օգս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Սորոսի կազմակերպությունը ուզում է սեպ խրել հայերի ու եզդիների դարավոր բարեկամության մեջ, բայց որևէ խնդիր չկա. Ազիզ Թամոյան. Tert.am

Հասարակություն

11 Հուլիսի 2020, 16:43
 Սորոսի կազմակերպությունը ուզում է սեպ խրել հայերի ու եզդիների դարավոր բարեկամության մեջ, բայց որևէ խնդիր չկա. Ազիզ Թամոյան. Tert.am

Սորոսի կազմակերպությունը ուզում է սեպ խրել հայերի ու եզդիների դարավոր բարեկամության մեջ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի եզդիների միության նախագահ Ազիզ Թամոյանը՝ անդրադառնալով Մարդու իրավունքների եզդիական կենտրոն իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչ Սաշիկ Սուլթանյանի այն հայտարարությանը, թե որքան էլ ասվում է, որ եզդիների իրավունքները Հայաստանում պաշտպանված են, բայց դա այդքան էլ այդպես չէ:

«Այդ հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը: Ես համայնքի նախագահն եմ, բոլոր եզդիների խնդիրներով ես եմ զբաղվում, նման բան գոյություն չունի: Հայերն ու եզդիները եղբայրական ժողովուրդ են դարեր շարունակ: Հնարավոր է՝ ինչ որ խնդիրներ են առաջացել, ուրեմն պետք է համարել ազգայի՞ն խնդիր»,-ասաց նա:

Թամոյանն ընդգծեց, թե աշխարհում Հայաստանն առաջին երկիրն է, որտեղ եզդիների մշակույթը զարգանում է: «Հայաստանից դուրս որևէ երկրում մեր մշակույթը չի զարգանում: Այսօր Հայաստանի 60 գյուղերում դասավանդվում է եզդիերեն, դասագրքեր են հրատարակվել, մեր լեզվով ռադիոհաղորդում ունենք, թերթ: Ինչպես կարելի է մի աղբյուրից ջուր խմել, հետո դրա մեջ քար գցել: Ես դա բարբարոսություն եմ համարում, չի կարելի հավատալ այդ ամենին»,-ասաց նա՝ հիշեցնելով նաև, որ Արցախի պատերազմին հարյուրավոր եզդիներ են մասնակցել, Ապրիլյան պատերազմին եզդի Քյարամ Սլոյանը գլխատվեց:

Դիտարկմանը, թե Սուլթանյանը նշել է, որ եզդիներից տներ են խլել, Թամոյանն արձագանքեց, թե հնարավոր է՝ դեպքեր են գրանցվել, երբ քաղաքացիները հողի հարկ չեն վճարել, պարտավորությունները չեն կատարել, իսկ օրենքը բոլորի համար է: «Ազգային, կրոնական խտրականության խնդիր չկա: Ես օրենքից դուրս որևէ բան չեմ տեսել»,-նշեց նա:

Առավել մանրամասն կարդացեք սկզբնաղբյուր կայքում:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica