close
Եղանակը Երևանում
15 Օգոստոսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
15 Օգս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Պետական գործիչն ու բախտախնդիրը

Քաղաքական

11 Հուլիսի 2020, 15:48
 Պետական գործիչն ու բախտախնդիրը

ՀՅԴ անդամ Բագրատ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել «քաղաքական գործիչների մտածողության լիակատար տարբերության»՝ մասին համադրելով դաշնակցական ու ՔՊ-ական քաղաքական գործիչների խոսքը:

«ՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆ Ու ԲԱԽՏԱԽՆԴԻՐԸ

Մի պատմություն հիշեցի Վահան Հովհաննիսյանից։ 1996-98-ի դատավարության ժամանակ «Մտավորականների միություն» կազմակերպության կողմից (երջանկահիշատակ Ֆելիքս Սաֆարյան ու լավ մարդ Լևոն Ջավախյան) Վահանի հասարակական պաշտպանն էի և մյուս 2 պաշտպանների՝ Անահիտ Եսայանի ու Հովհաննես Ասրյանի հետ այնպես էինք դասավորել, որ համարյա ամեն օր լինեինք մեկուսարանում։ Շատ էինք զրուցում թե՛ քրեական գործի, թե՛ քաղաքական վիճակի մասին, ու նաև այլ թեմաներով։

Մի անգամ Վահանին հարցրեցի՝ օրվա իշխանությունների անունից չե՞ն փորձել իր հետ բանակցեն, իր անձնական ճակատագրի ու նաև կուսակցության ապագայի մասին (ձերբակալման պահին կուսակցության գործունեությունը լտպ վարչակազմի կողմից արգելված էր, իսկ Վահանը ՀՅԴ Բյուրոյի անդամ էր, իսկ 96-ին՝ բանտում գտնվելով, ընտրվեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ ու ներկայացուցիչ): Պատասխանը դրական էր։ Ասեց, որ «մեղքը ընդունելու և հետագայում քաղաքականությամբ չզբաղվելու» դիմաց առաջարկել են «մեղմ պատիժ» (պայմանական)։

Ուղղակի հիշեցնեմ, որ Վահանին առաջադրված էր մեղադրանք ծանրագույն մի քանի հոդվածներով, որոնց համար նախատեսված էր 10-15 տարվա ազատազրկում կամ մահապատիժ (չփոխված քրօրենսգրքով պատժաչափը կար, չնայած չէր կիրառվում)։

Հարցրեցի՝ հետո ի՞նչ եղավ, ասեց՝ դե պատասխանի բոլոր տարբերակների մասին էլ մտածեցում էի, բայց հետո ինձ հարց տվեցի՝ «Դաշնակցության 106 տարվա պատմության մեջ կարողա՞ գ…-ը ես պետքա լինեմ» (իրա ոճի մեջ): Բնականաբար առաջարկ անողներին ուղարկել էր համապատասխան «տեղը»։

Ինչի՞ հիշեցի այս պատմությունը։ Մի քանի օր առաջ Նիկոլն ասեց ու իրանց խոսնակ Ալենь-ը կրկնեց, որ ընդդիմությունը եթե միտինգ է անելու, մտածու՞մ է, թե ի՞նչ կլինի, եթե իրենք միտինգ անեն իրենց կողմնակիցներով։ Պարզ լեզվով ասած, սրանք սպառնում են ու նաև պատրաստ են «ատելության ու թշնամանքի» դրսևորումները վիրտուալ, ֆեյսբուքյան տարածքից տեղափոխեն Երևանի ու մյուս քաղաքների փողոցներ, սպառնում են ընդդիմության բողոքի ակցիաները վերածեն քաղաքացիական բախումների, հնարավոր բոլոր հետևանքներով։

Հասկանու՞մ եք, որ «Ժողովրդավարության բաստիոնում» քաղաքական պայքարի՝ ամբողջ աշխարհում ամրագրված հասարակության իրավունքի իրացման այս մեթոդին Նիկոլն ու իր մանկամիտ շրջապատը պատասխանում են քաղաքացիական բախումներ հրահրելու սպառնալիքով։ Ու մի վայրկյան անգամ չեմ կասկածում, որ նրանք ոչ մի բանի առաջ կանգ չեն առնելու, քանի որ 2008-ին նրանք ու իրենց «առաջնորդը» արդեն գնացել են այդ ճանապարհով։

Այս համեմատությունը արեցի, ցույց տալու համար քաղաքական գործիչների մտածողության լիակատար տարբերությունը՝ Դաշնակցականի բացարձակ պատասխանատվությունը իր կուսակցության, ժողովրդի պատմության վրա նույնիսկ մի բիծ թողնելու համար, ու այսօր պատահականորեն իշխանություն ստացած անձանց բացարձակ անպատասխանատվությունը երկրի ու ժողովրդի ճակատագրի, ձեռքբերումների ու ապագայի հարցում։

Հ.Գ. Վահանի նկարն արված է 1996-ին՝ ԱԱԾ մեկուսարանի մեր հանդիպումների սենյակներից մեկում»,- գրել է Եսայանը։

 

 
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica