close
Եղանակը Երևանում
12 Օգոստոսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
12 Օգս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Զինծառայողի սպանության մասին լուրերը սուտ են. Արցախի ՊՆ

Արցախ

11 Հուլիսի 2020, 12:44
 Զինծառայողի սպանության մասին լուրերը սուտ են. Արցախի ՊՆ

ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը հերքում է ադրբեջանական կողմի տարածած հայտարարությունը, ըստ որի՝ Արցախում համածառայակցի կողմից զինծառայող է սպանվել։

Տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «Ադրբեջանական լրատվամիջոցներում՝ մասնավորապես armiya.az կայքում, որը ստեղծված օրվանից ի վեր զբաղվում է ընդհանրապես` հայկական զինված ուժերում և, մասնավորապես՝ Արցախի պաշտպանության բանակում տեղ գտնող «մահվան ելքերով արտակարգ պատահարների մասին» մտացածին տեղեկատվությունների հրապարակմամբ, հուլիսի 11-ին հերթական ապատեղեկությունն է տարածել, ըստ որի հուլիսի 2-ին Արցախում տեղակայված  «1-ին գնդում անհայտ պատճառներով զինծառայող է մահացել, իսկ ավելի ուշ պարզվել է, որ նրան սպանել է համածառայակիցը՝ անձնական թշնամական հարաբերությունների հողի վրա»:

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը իրազեկում է, որ նշված տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում և կոչ անում հայրենական լրավտամիջոցներին ուշադրություն չդարձնել պաշտպանության բանակի մասին պարբերաբար ապատեղեկատվություններ տարածող վերոնշյալ ադրբեջանական քարոզչական կենտրոնի հրապարակումներին, իսկ բանակում տեղ գտնող իրադարձությունների մասին գրելիս օգտվել բացառապես Արցախի ՊՆ մամուլի ծառայության պաշտոնական լրահոսից»։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica