close
Եղանակը Երևանում
6 Օգոստոսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
6 Օգս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ախալցխայի հայ ֆերմերները պաշտպանել են իրենց արոտավայրերը եկվորներից

Տարածաշրջան

11 Հուլիսի 2020, 12:36
 Ախալցխայի հայ ֆերմերները պաշտպանել են իրենց արոտավայրերը եկվորներից

Ախալցխայի հայ ֆերմերները, զայրացած, որ իրենց պատկանող արոտավայրեր Վրաստանի գյուղերից ուրիշներն են եկել ու վրաններ դրել, բողոքի ցույց են արել: Եկվոր հովիվները որոշել են հեռանալ։

Akhaltskha.net-ը հայտնում է, որ գյուղացիների արոտավայրերից եկվոր հովիվների ոչխարի մի մասը կհեռացվի վաղը, իսկ մյուսը` մի քանի օրից։ Այսպիսի պայմանավորվածության են եկել եկվոր հովիվները հայկական գյուղերի ֆերմերների հետ այն բանից հետո, երբ բողոքի ցույցի մասնակիցները բարձրացել են իրենց արոտավայրերը, որ ինքնուրույն ցրեն ոչխարներին։Տեղում մոբիլիզացբած են եղել նաև ոստիկաննական խմբեր, ինչպես նաև ներկա են եղել ներկայացուցիչներ քաղաքապետարանից։ Տեղացիների խոսքով՝ Վրաստանի ուրիշ շրջաններից Ախալցխա եկած հովիվները հասկացել են կատարվածի լրջությունը և  ինքնուրույն սկսել են քանդել իրենց վրաններից մի քանիսը՝ որպես ապացույց, որ հեռանում են հայկական գյուղերին պատկանող արոտավայրերից։«Վաղը մի մասը կհեռանա, իսկ մի քանի օրից մնացած ոչխարներին էլ կտանեն մեր շրջանից։ Մենք շատ լուրջ էին տրամադրված նույինիսկ ոստիկանները հասկացան, որ դրությունը լուրջ է։  Նրանք մեզ են խնդրել, որ վաղը առավոտյան ժամը 6:00-ից գնանք, օգնենք իրենց ոչխարներին տեղափոխելու գործում, որպեսզի կարողանան թողնել մեր արոտավայրերը»,- ասել է տեղացի ֆերմերներից մեկը։
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica