close
Եղանակը Երևանում
12 Օգոստոսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
12 Օգս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԿԳՄՍՆ-ում տեղափոխություններ են սպասվում. ով հրաժեշտ կտա պաշտոնին. «Հրապարակ»

Մամուլի տեսություն

11 Հուլիսի 2020, 10:14
 ԿԳՄՍՆ-ում տեղափոխություններ են սպասվում. ով հրաժեշտ կտա պաշտոնին. «Հրապարակ»

«Երեկ տեղեկություն ստացանք, որ շուտով պաշտոնին հրաժեշտ է տալու ԿԳՄՍ հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը։ Նա կնշանակվի Լիցենզավորման գործակալության պետ, նախկինը՝ Մովսես Մովսիսյանը, օրեր առաջ դիմում է գրել։

Արշակյանի փոխարեն, ըստ ամենայնի, կնշանակվի թիվ 198 դպրոցի տնօրեն Արտաշես Թորոսյանը։ Մենք կապվեցինք նրա հետ և հարցրինք՝ ճի՞շտ է, որ իրեն պատրաստվում են նշանակել հանրակրթության վարչության պետ, որը ԿԳՄՍ գլխավոր վարչություններից է։ Նա ասաց․ «Ես չգիտեմ», ապա․ «Ես նման ինֆորմացիա չունեմ», ըստ էության հաստատելով մեր լուրը:

Ի դեպ, թիվ 198 դպրոցում երկար տարիներ տնօրեն է աշխատել Դավիթ Հարությունյանը։ Բայց  Թորոսյանը ժամանակին եղել է ՕԵԿ անդամ, և վարչության պետ նշանակվելու գործընթաց կար նաև նախարար Սերգո Երիցյանի ժամանակ, սակայն այն ավարտին չհասավ»,- գրում է թերթը:

Առավել մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում:
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica