close
Եղանակը Երևանում
9 Օգոստոսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
9 Օգս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Յուքոմի շարժական և ֆիքսված ծառայությունների տրամադրումը գրեթե ամբողջությամբ վերականգնված է․ հայտարարություն

Հասարակություն

10 Հուլիսի 2020, 22:50
 Յուքոմի շարժական և ֆիքսված ծառայությունների տրամադրումը գրեթե ամբողջությամբ վերականգնված է․ հայտարարություն

Յուքոմ ընկերության հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Սիրելի՛ բաժանորդներ,

Մենք խոստացել ենք, որ պարբերաբար տեղեկացնելու ենք Ucom ընկերության ֆիքսված և շարժական ցանցերի աշխատանքի վերականգնման ընթացքի մասին։

Ուրախությամբ հայտնում ենք, որ մեր ընկերության տեխնիկական անձնակազմի փութաջան ու հետևողական աշխատանքի արդյունքում թե՛ շարժական, և թե՛ ֆիքսված ծառայությունների տրամադրումը գրեթե ամբողջությամբ վերականգնված է, բացառությամբ առանձին ուղղությունների, որոնք դեռևս մասամբ են վերականգնվել։

Մեր աշխատակիցներն ու գործընկերները 24/7 ռեժիմով անում են հնարավորն ու անհնարինը տեխնիկական խնդրի վերջնական կարգավորումն ապահովելու ուղղությամբ։

Տեղեկացնենք նաև, որ աշխատանքների որոշակի մասը կկատարվի գիշերային ժամերին, որպեսզի կապի հնարավոր տատանումները նվազագույն անհարմարություն պատճառեն Ձեզ։ 

Եվս մեկ անգամ ընդգծում ենք, որ անպայման միջոցներ կձեռնարկենք Ձեզ պատճառված անհարմարությունների հետևանքները մեղմելու համար։

Չենք դադարում հայցել Ձեր ներողամտությունը։ Անչափ շնորհակալ ենք համբերատարության և անգնահատելի աջակցության համար»։ 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica