close
Եղանակը Երևանում
16 Հունվարի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Հնվ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայտնաբերվել են Վանա Լճում խեղդված փախստականներից ևս 3-ի դիերը

Հասարակություն

10 Հուլիսի 2020, 21:35
 Հայտնաբերվել են Վանա Լճում խեղդված փախստականներից ևս 3-ի դիերը

Թուրքիայի փրկարար ծառայության աշխատակիցները շարունակում են որոնել Վանա լճում հունիսի 27-ին խորտակված նավը, որը ավելի քան 60 փախստական էր տեղափոխում լճի մի ափից մյուս ափը։ Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը:

Հաղորդվում է, որ որոնողական աշխատանքների շրջանակներում այսօր՝ հուլիսի 10-ին, լճից դուրս են բերվել ևս 3 փախստականների դիերը։ Այսպիսով մինչ այս պահը գտնվել է խորտակված նավի անդամներից 17-ի դիերը։

Ավելի վաղ՝ հուլիսի 8-ին, Վանի նահանգապետարանը հայտնել էր, որ հայտնաբերվել է լճում խորտակված նավի վայրը, իսկ նավը խորտակվել է 107մ խորության վրա։

Հիշեցնենք, որ Վանա լճում ապօրինի ներգաղթյալներ տեղափոխող նավը խորտակվել էր հունիսի 27-ին։

Տեղի ունեցածի առնչությամբ ոստիկանությունը 11 մարդու է ձերբակալել, որոնք ներգաղթյալների անօրինական փոխադրման հետ կապ են ունեցել։ Ենթադրվում է, որ փախստականները Իրանի կողմից էին ապօրինի կերպով հատել Թուրքիայի սահմանն ու մտել Վանի նահանգ։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica