close
Եղանակը Երևանում
5 Օգոստոսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
5 Օգս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կարեն Վարդանյանի հոգեհանգիստը օրը հայտնի է. Փաշինյանը Վարդանյանի թաղման հանձնաժողով ստեղծելու որոշում է ստորագրել

Հասարակություն

10 Հուլիսի 2020, 19:27
 Կարեն Վարդանյանի հոգեհանգիստը օրը հայտնի է. Փաշինյանը Վարդանյանի թաղման հանձնաժողով ստեղծելու որոշում է ստորագրել

ԱՏՁՄ-ն տեղեկացնում է, որ Կարեն Վարդանյանի հոգեհանգիստը տեղի կունենա ս.թ հուլիսի 12-ին, ժամը` 17:30-ից Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սբ. Սարգիս եկեղեցում: Հուղարկավորությունը տեղի կունենա հուլիսի 13-ին՝ ժամը 13:00-ին, նույն վայրից:

Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կարեն Վարդանյանի թաղման հանձնաժողով ստեղծելու եւ դրա անհատական կազմը հաստատելու մասին որոշում է ստորագրել։

Որոշման մեջ, մասնավորապես, ասվում է.

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1910-Ն որոշման N 6 հավելվածի 2-րդ կետով՝

1. Հայաստանի Հանրապետության հասարակական գործիչ Կարեն Վարդանյանի մահվան կապակցությամբ ստեղծել հանձնաժողով եւ հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ 20-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել համապատասխան առաջարկություն` հանձնաժողովի ներկայացրած հուղարկավորման ծախսերի մասին հաշվետվության հիման վրա»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ մահացել է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica