close
Եղանակը Երևանում
13 Օգոստոսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
13 Օգս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Լիդիանի 3-4 հազարից ավելի բաժնետերի մեջ կարող է լինել 20 թուրք, 20 չինացի ու մի կին ատամնատեխնիկ. փաստաբան

Քաղաքական

10 Հուլիսի 2020, 19:01
 Լիդիանի 3-4 հազարից ավելի բաժնետերի մեջ կարող է լինել 20 թուրք, 20 չինացի ու մի կին ատամնատեխնիկ. փաստաբան

Երեկ Հայկական բնապահպանական ճակատը հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ Լիդիանի բաժնետերերի ցանկում կա թուրքական կապիտալ, քանի որ բաժնետերերի մեջ կան թուրքեր։ Պարզաբանման նպատակով Yerkir.am-ը կապ հաստատեց Ֆիդելիթի Քոնսալթինգ փաստաբանական գրասենյակի փաստաբան Արմեն Մելքումյանի հետ, ով Բնապահպանական ճակատի այս հաղորդագրությունը որակեց որպես «անհեթեթություն»։

- Պարո՛ն Մելքումյան, Բնապահպանական ճակատի հայտարարությունը որքանո՞վ է համապատասխանում իրականությանը:

- Լիդիան Ինթերնեյշնի բաժնետոմսերը ավելի քան տասը տարի ազատ վաճառվում էին Տորոնտոյի ֆոնդային բորսայում, 3-4 հազարից ավելի բաժնետեր կա, ու այդ մի քանի հազարի մեջ կարող է լինել 20 թուրք, 20 չինացի ու մի կին ատամնատեխնիկ։ Հետո՞։ Ես հասկանում եմ, որ Բնապահպանական ճակատի անդամները պարտավոր չեն ֆինանսական գրագիտություն ունենալ, բայց պարզ տրամաբանություն կարելի է, չէ՞, ունենալ։

-Նկատի ունեք՝ այդ մի քանի տասնյակ թուրք բաժնետերերը չեն կարո՞ղ ազդեցություն ունենալ։

-Այո՛, տասը, քսան կամ նույնիսկ հարյուր քսան ճապոնացի, ֆինն կամ վրացի բաժնետերերը կարող էին բաժնետոմս գնել, վաճառել ու չունենալ ոչ մի ազդեցություն ընկերության վրա։ Դա նույն է, որ հիմա խոսենք հայկական կապիտալի առկայության մասին ասենք Google-ում կամ Facebook-ում, ինչ է թե հայկական ծագում ունեցող մի քանի անհատներ բորսայից ձեռք են բերել մի քանի հազար դոլարի Google-ի կամ Facebook-ի բաժնետոմսեր: Համաձայնեք, որ ծիծաղելի է:

- Բայց նաև ընդգծվում էր, որ փաստորեն հնարավոր չէ իմանալ բոլոր բաժնետերերին, չնայած ասվում էր, որ Լիդիանը թափանցիկ է։ Արդյո՞ք հասկանալի է, թե բաժնետերերից ո՞վ ազդեցություն ունի։ 

- Իհարկե, հասկանալի է։ Ցանկացած բաց բաժնետիրական ընկերություն, միջազգային բորսայում գրանցված, հրապարակում է թե՛ մեծամասնություն (նշանակալից մասնակցություն) ունեցող բաժնետերերի ցանկը, թե՛ նույնիսկ այն անհատների, որոնք ունեն 10 տոկոսից ավելի։ Ընկերության կառավարման  փաթեթը տնօրինում են 3 խոշոր ամերիկյան ընկերություններ, մյուս խոշոր ներդրողների մեջ են գործարար բարձր համբավ ունեցող  ֆինանսկան հաստատություններ,  բանկեր, հոլանդական ING, կանադակն RBC և այլն։ Ավելին, կան նաև հայկական կապիտալով խոշոր բաժնետերեր, օրինակ՝ Ամբեր Կապիտալը։ Բոլոր անունները հայտնի են ու թափանցիկ, ու հայտնի է, թե որքան ներդրող է տուժել այս ապօրինությունից, ու դեռ որքան է տուժելու Հայաստանը, եթե այս իրավիճակը օր առաջ չշտկվի։

-Նկատի ունեք արբիտրա՞ժը։ Ասվում է, որ Լիդիանը չի գնա միջազգային արբիտրաժ, քանի որ իրավական տեսանկյունից չի կարող։

- Ես շատ կարճ պատասխանեմ. որպես իրավաբան, իմ ողջ հեղինակությունը և իրավակիրառական փորձը ամփոփելով` կարող եմ հստակ պատասխանել՝ այո կարող է։ Ու կգնա, ու կհաղթի, եթե այսպես շարունակվի։ Ու դա Հայաստանի վրա, երկրի հեղինակության վրա տասնյակ տարիներ ծանր հետևանք կունենա։ Մինչ այժմ չի գնացել, կարծում եմ, որովհետև ցանկացած ներդրող ուզում է լուծում ստանալ, ոչ թե դատարան գնալ։ Ի դեպ, 10 կամ 20 թուրքերին մեծ «խաբարով» հայտնաբերած այս մարդիկ մոռանում են, որ մի քանի հարյուր հայազգի ու սփյուռքահայ ներդրողներ են տուժել այս ապօրինությունից, որոնք ևս հանդիսանում են Լիդիան Ինթերյեշնլի բաժնետերեր և ովքեր այսօր կորցրել են հազարավոր, եթե ոչ միլիոնավոր դոլարներ: Ես անձամբ ներկայացնում եմ նրանցից 11-ի շահերը և արդեն իսկ նրանց անունից հայց եմ ներկայացրել ՀՀ կառավարության դեմ՝ ֆինանսական փոխհատուցման պահանջով: Ավելին, ներկայացրել եմ նաև պահանջ Ընկերության նախկին հարյուրավոր աշխատակիցների անունից ընդդեմ ՀՀ Ոստիկանության, վերջինիս անգործությունը ոչ իրավաչափ ճանաչելու պահանջով, ակնկալելով որ բարենպաստ դատական ակտի առկայության դեպքում, նույն այս հարյուրավոր աշխատակիցները ի վերջո հնարավորություն կունենան  ստանալ արդարացի փոխհատուցում ՝ իրենց խախտված օրինական իրավունքների դիմաց:     

- Իսկ մյուս, բաժնետերերը նույնպես կարո՞ղ են պահանջներ ներկայացնել։

- Այո՛, ընդհանրապես, Լիդիան Ինթերնյշնլի շուրջ ստեղծված իրավիճակը, որի անմիջական խրախուսողն ու մասնակիցը այս անհեթեթությունը տարածած ակտիվիստներն են, Հայաստանի համար հղի է խիստ բացասական հետևանքներով: Քանի որ տևական ապօրինությունները հանգեցրեցին ընկերության ապացուցակմանն ու այնուհետև վերակառուցմանը, որի հետևանքով բազմաթիվ բաժնետերեր կորցրեցին միլիոնավոր դոլարներ, նրանք կարող են ներկայացնել ֆինանսական պահանջներ ՀՀ կառավարությանը՝ լուրջ կացության մեջ դնելով մեր պետությանը: Էլ չեմ խոսում պետության դեմ հնարավոր միջազգային արբիտրաժային գործընթացի մասին: Ահա այստեղ է իրական վտանգը։ Հիմա ես ուզում եմ հասկանալ՝ այդ բաժնետոմս գնած 10-20 թուրքի թեմայի շուրջ ծիծաղելի  «ահազանգի» հեղինակները ո՞ւմ շահերն են իրականում սպասարկել մինչ օրս, ստեղծելով մի իրավիճակ, որ բոլոր բաժնետերերն այսօր կարող են Հայստանից փոխհատուցում պահանջել։ Գիտեք, այս ամենը ընթերցելով, «տարակուսում եմ», թէ ինչու նույն անձինք կամ նրանց ուղղորդող անձինք չեն խոսում նաև Ադերբեջանում ներկայումս Ամուլսարի ծրագրի շուրջ ծավալվող քննարկումների մասին, քանի որ Ադերբեջանական լրատվամիջոցները լայնորեն թմբկահարում են այս ծրագրի շահագործման «անթույլատրելիության» մասին, իբրև թե այն բնապահպանական  վտանգ է ներկայացնում Կասպից ցովի ավազանին, լավ հասկանալով, որ նման անհեթեթությունների պատճառով ստեղծված իրավիճակը Հայաստանը կանգնեցնելու է արբիտրաժի ու ներդրումների իսպառ բացակայության առաջ: Հիմա, եկեք միասին հասկանանք, թե ում բնական դաշնակիցն են Հայաստանում նույնպիսի ջանասիրությամբ Ամուլսարի մասին անհեթեթություններ տարածող անձինք։  

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica