close
Եղանակը Երևանում
9 Օգոստոսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
9 Օգս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԱՄՆ սատանիստները պատրաստվում են դատի տալ իշխանություններին «Ապավինում ենք Աստծուն» արտահայտության համար

Աշխարհ

10 Հուլիսի 2020, 17:06
 ԱՄՆ սատանիստները պատրաստվում են դատի տալ իշխանություններին «Ապավինում ենք Աստծուն» արտահայտության համար

ԱՄՆ «Սատանայական տաճար» կազմակերպության ակտիվիստները նախազգուշացրել են Միսիսիպիի իշխանություններին, որ նրանց դեմ դատական հայց կներկայացնեն, եթե նահանգի նոր դրոշին հայտնվի «Ապավինում ենք Աստծուն» գրառումը. տեղեկացնում է yerkir.am-ը` The Hill-ին հղումով:

Հունիսին Միսիսիպիի նահանգապետ Թեյթ Ռիվզը օրենք է ստորագրել դրոշի տեսքի փոփոխության մասին, որն ուժի մեջ էր ավելի քան 120 տարի, և դրոշին առկա էր Կոնֆեդերացիայի դրոշը` կարմիր դաշտում Անդրեաս առաքյալի կապույտ խաչը` աստղերով:

Միսիսիպին վերջին նահանգն է, որը հակառասիստական ակցիաների պատճառով պատմության  ու անցյալի ականավոր դեմքերի հանդեպ վերաբերմունքի վերանայման պատճառով հրաժարվում է Կոնֆեդերացիայի խորհրդանիշերից: Ենթադրվում է, որ դրոշից կհանվի խաչը, սակայն անպայման մնալու է «Ապավինում ենք Աստծուն» արտահայտությունը: Դրոշի տեսքը մշակելու է դեռևս չձևավորված հանձնաժողովը, իսկ նոյեմբերին նոր դրոշը դրվելու է քվեարկության:

«Սատանայական տաճար»-ի իրավաբանը նահանգի գլխավոր դատախազ Լին Ֆիտչին գրած նամակում դրական է համարել Կոնֆեդերացիայի մարտական դրոշից հրաժարվելը, սակայն զգուշացրել է, որ կազմակերպությունը դատական հայց կներկայացնի, եթե «Ապավինում ենք Աստծուն»  արտահայտությունը հաստատվի: Նամակում ասվում է, որ եթե դրոշին անպայման պետք է լինեն կրոնի հետ կապված գրառումներ, ապա պետք է հիշատակվի նաև սատանան:

Ակտիվիստները նշում են, որ տեղի որոշ բնակիչների համար դա խնդրահարույց է,, սակայն իրենց կարծիքով, իշխանությունները պետք է հարգեն աթեիստների, սատանիստների և այլ` ոչ աստվածապաշտ դավանանքների ներկայացուցիչների զգացմունքները:

Նրանք նաև առաջարկում են ընդհանրապես հրաժարվել դրոշի վրայի կրոնական արտահայտություններից:

«Սատանայական տաճար» կազմակերպությունը համարվում է կրոնական, ստեղծվել է  2013-ին Հարվարդի շրջանավարտների կողմից:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica