close
Եղանակը Երևանում
10 Օգոստոսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
10 Օգս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կովկասի բնության հիմնադրամը Հայաստանին նոր դրամաշնորհ է տրամադրել

Տնտեսական

10 Հուլիսի 2020, 16:18
 Կովկասի բնության հիմնադրամը Հայաստանին նոր դրամաշնորհ է տրամադրել

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը և Կովկաս բնության հիմնադրամի գործադիր տնօրեն Ջորջ Ջակոմինին հեռակա կարգով նոր դրամաշնորհի պայմանագիր են ստորագրել, որը միտված է նոր տիպի կորոնավիրուսի համավարակի պայմաններում Հայաստանին սատարելուն: Աս մասին հայտնում են Տիգրան Ավինյանի գրասենյակից։

Համաձայն պայմանագրի՝ Կովկասի բնության հիմնադրամն, ի լրումն Հայաստանի պահպանվող տարածքներին տրվող օժանդակության, ՀՀ կառավարությանը կտրամադրի ևս կես միլիոն եվրոյի բյուջետային աջակցություն: Դրամաշնորհը հիմնականում կուղղվի «Դիլիջան» ազգային պարկ, «Արփի լիճ» ազգային պարկ, «Խոսրովի անտառ» պետական արգելոց և «Զանգեզուր» կենսոլորտային համալիր ՊՈԱԿ-ների ֆինանսավորմանը:

Տեղեկանք

Կովկասի բնության հիմնադրամը (CNF- CaucasusNatureFund)  ավելի քան 10 տարի Հայաստանում աջակցություն է ցուցաբերում բնության հատուկ պահպանվող տարածքներին, համաֆինանսավորում պահպանվող տարածքների ընթացիկ ծախսերը: 10 տարվա ընթացքում հիմնադրամը ավելի քան  5 միլիոն եվրոյի աջակցություն է հատկացրել ՀՀ-ին:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica