close
Եղանակը Երևանում
15 Օգոստոսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
15 Օգս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՀՅԴ ՀԵՄ հայտարարությունը ԿԳՄՍՆ հրապարակած Հանրակրթության չափորոշիչների վերաբերյալ

Քաղաքական

10 Հուլիսի 2020, 16:08
 ՀՅԴ ՀԵՄ հայտարարությունը ԿԳՄՍՆ հրապարակած Հանրակրթության չափորոշիչների վերաբերյալ

ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը հետևում է Կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարարության  հրապարակած «Պետական չափորոշիչների մասին» նախագծի քննարկումներին։ 

Հարկ է արձանագրել, որ ԿԳՄՍ նախարարությունը մինչև օրս չի հրապարակել ոլորտի ռազմավարությունը, որը թույլ կտար հստակեցնել նախարարության առաջնահերթություններն ու տեսլականը, հասկանալ, թե որոնք են կրթական առաջնահերությունները, ինչպիսի հասարակության ևքաղաքացու կերտմանն է միտված վարվող քաղաքականությունը։ Սակայն, առանց այդ փաստաթղթի, ԿԳՄՍՆ-ն արդեն ներկայացրել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» վիճահարույց և անընդունելի դրույթներ պարունակող օրենքի նախագիծը, այժմ էլ օրակարգ է բերվել հանրակրթական չափորոշիչների մասին կարևորագույն նախագիծ։

Մենք արձանագրում ենք՝ այս նախագծում տեղ են գտել խնդրահարույց և ռիսկային ձևակերպումներ և նպատակադրումներ, որոնք մշտապես եղել և շարունակելու են մնալ մեր ուշադրության կենտրոնում․

Մասնավորապես՝ 

  • Նախագծով Հայոց եկեղեցու պատմություն առարկան դադարում է դասավանդվել որպես առանձին առարկա։

ՀՅԴ ՀԵՄ-ն անցած տարի արդեն հստակեցրել էր իր դիրքորոշումն այս հարցում՝ Հայոց եղեկեղցու պատմություն առարկան՝ որպես առանձին առարկա պետք է շարունակվի դասվանդվել դպրոցներում, քանի որ 

  • առարկայի շրջանակներում ուսումնասիրվող նյութերի և թեմաների զգալի մասը չի կարող ինտեգրվել որևէ այլ առարկայի մեջ։
  • Քրիստոնեական արժեհամակարգն ընկած է հայկական ինքնության հիմքերում, իսկ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին բացառիկ դեր և նշանակություն ունի հայկական պետականության ստեղծման և պահպանման գործում, ուստի պետք է ըստ պատշաճի արժևորվի առաջին հերթին կրթական համակարգի պատասխանատուների կողմից։ Մինչդեռ, նախագծով առաջարկվող այս փոփոխությունը հայկական ինքնության և արժեհամակարգի դեմ տարվող տևական և հետևողական արշավի հերթական վկայությունն է։ 
  • Ներկայումս որպես առանձին առարկա դասավանդվում է Նախնական զինվորական պատրաստությունը (ՆԶՊ)։ Հաշվի առնելով տարածաշրջանի աշխարհաքաղաքական իրավիճակը,   մարտահրավեներն ու ռիսկերը, այս առարկայի և նրա բաղադրիչ հանդիսացող քաղպաշտպանության ըստ պատշաճի դասավանդումը դպրոցներում ազգային անվտանգությունից բխող անհրաժեշտություն է։

    Առաջարկվող նախագծով ՆԶՊ-ն ներառվում է «Ֆիզիկական կրթություն և անվտանգ կենսագործունեություն»  առարկայի մեջ, որի  ձևակերպումն իսկ չի ենթադրում Նախնական զինվորական պատրաստություն առարկայի ծրագրի առաջնահերթությունները։
  • Առաջարկվող նախագծով վերացվում է անբավարար գնահատականը։
    Այս իրողությունը փաստացի նշանակում է, որ աշակերտը կարող է ավարտել դպրոցական ծրագիրն առանց ԿԳՄՍ նախարարության կողմից սահմանված նվազագույն չափորոշիչները բավարարելու: Առանց մանրամասների կամ հայեցակարգի, սա խնդրահարույց է ողջ կրթական համակարգի համար։ 
  • Նախագծում՝ վերջնարդյունքների տեսքով արձանագրված մի շարք ձևակերպումներ՝ անհստակ առարկայական ծրագրերի պարագայում, կվերածվեն հայ հասարակության հիմքերն ու արժեհամակարգը խարխլող դպրոցական ծրագրերի։
  • Լրջագույն քննարկման առարկա են  ինտեգրված առարկաների դասավանդման ձևաչափը, համապատասխան որակավորում ունեցող ուսուցիչների բացակայությունը, նոր դասագրքերի հարցը և ուսուցիչների կրճատման խնդիրը։

Հաշվի առնելով երկու տարվա ընթացում ԿԳՄՍ նախարարության և անձմաբ Արայիկ Հարությունյանի գործողությունները և հետապնդվող արժեհամակարգը, այս քայլերը մենք դիտարկում ենք կրթության համակարգից ազգային բաղադրիչի դուրս բերման հերթական փորձ, որն արժանանալու է մեր և հասարակության դիմադրությանը՝ դրանից բխող հետևանքներով։ 

ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության 

Կենտրոնական վարչություն

10.07.2020, Երևան

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica