close
Եղանակը Երևանում
6 Օգոստոսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
6 Օգս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մեր փոքրիկ Մոնթեան նույնպես կմեծանա քո թողած հսկայական գործը հիշելով եւ դրանով կրթվելով. Տաթեւիկ Ռեւազյան

Հասարակություն

10 Հուլիսի 2020, 17:37
 Մեր փոքրիկ Մոնթեան նույնպես կմեծանա քո թողած հսկայական գործը հիշելով եւ դրանով կրթվելով. Տաթեւիկ Ռեւազյան

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ղեկավար Տաթեւիկ Ռեւազյանը Faebook-ի իր էջում անդրադարձել է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանի անժամանակ մահվանը։

Նա, մասնավորապես, գրել է.«Թանկագին Կարեն,

Ես ուղղակի չեմ կարողանում հավատալ այն փաստին, որ մենք ունեցանք մեր վերջին խոսակցությունը:

Դու իմ կյանքի ամենամեծ ներշնչանքի աղբյուրներից մեկն ես եղել: Ինձ պատմած քո պատմությունները, թե ինչպես էիք կառուցում ՏՏ ոլորտը Հայաստանում, ինձ վրա շատ մեծ ազդեցություն են թողել: Քո պատմությունները ինձ սովորեցրեցին հասկանալու, թե ինչպես մի քանի նվիրված մարդիկ կարող են փոխել մի ամբողջ ոլորտ: Դու ինձ սովորեցրեցիր, թե ինչպես հասնել մեծ նպատակների՝ քիչ ռեսուրսներով, վառ երեւակայությամբ եւ ստեղծագործական մտքով:

Դու ինձ ցույց տվեցիր, թե ինչպես պետք է սիրել Հայաստանը առանց նախապայմանների: Դու բացեցիր իմ աչքերը տեսնելու այն հիանալի կարողությունները, որ Հայաստանի ամենահեռավոր գյուղերում ունեն մեր երեխաները : Դու երբեք չես կասկածել ինձանում, երբեք չես կասկածել երիտասարդների ուժի մեջ: Միշտ գտել ես ժամանակ հանդիպելու եւ կիսվելու քո գիտելիքներով:

Հիմա մենք այն բախտավոր մարդկանցից ենք, ովքեր մեծ պատիվ ունեն քեզ ճանաչելու եւ մեծ պարտավորություն քո գործը շարունակելու: Մեր փոքրիկ Մոնթեան նույնպես կմեծանա քո թողած հսկայական գործը հիշելով եւ դրանով կրթվելով։ Պարույրը եւ ես անհամբերությամբ էինք սպասում այն օրվան, երբ քեզ կծանոթացնեինք Մոնթեային:

Սրտանց շնորհակալ եմ: Ցավակցություններս քո ընտանիքին եւ մեր երկրին»։

Yerkir.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ այսօր մահացել է ԱՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը։


Երկիր եւ լինելութիւն
6 Օգոստոսի 2020, 13:20 Երկիր եւ լինելութիւն
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica