close
Եղանակը Երևանում
6 Օգոստոսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
6 Օգս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Եկեղեցու իրավունքների դեմ պայքարել են հայ ժողովրդի թշնամիները և օրվա իշխանությունները. Գ. Վարդանյան

Քաղաքական

9 Հուլիսի 2020, 23:18
 Եկեղեցու իրավունքների դեմ պայքարել են հայ ժողովրդի թշնամիները և օրվա իշխանությունները. Գ. Վարդանյան

LIVEnews.am-ի եթերում, Լուսինե Այրապետյանի հյուրն է ՀՅԴ անդամ Գերասիմ Վարդանյանը։

Հաղորդման ընթացքում անդրադարձ է կատարվել «Հայ եկեղեցու պատմություն» առարկան հանրակրթական առարկայացանկից հանելու, «Հայոց լեզու» եւ «Հայոց պատմություն» առարկաները պարտադիր ուսուցումից հանելու եւ այդ առթիվ ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության անդամների ձեռնարկած հակաքայլերին:

Գերասիմ Վարդանյանը նշել է, որ իրենց պայքարը շարունակվում է, պարզապես, ելնելով կորոնավիրուսային համավարակով ստեղծված սահմանափակ հնարավորություններից, այժմ ակցիաներ չեն կազմակերպվում:

«Այն խրամատը, որը փորվել է ԿԳՄՍ նախարարի եւ ՀՅԴ-ի միջեւ, Դաշնակցությունը այդ խրամատում կանգնած է եւ թույլ չի տալու ոտնահարել մեր ազգային արժեքները», - նշել է Գ. Վարդանյանը:

Անդրադառնալով ՀՅԴ հասցեին հնչող մեղադրանքներին՝ Գ. Վարդանյանը փաստել է. «Ովքեր են այդ մեղադրանք հնչեցնողները, արդյոք քաջատեղյակ են պատմությանը, Դաշնակցությունն այդ ժամանակ մեկ նպատակ ուներ, ազատվել արյունարբու Աբդուլ Համիդից եւ իր արյունոտ իշխանություններից, հենց այդ պատճառով էր համագործակցությունը երիտթուրքերի հետ»:

Մանրամասները՝ տեսանյութում.

Երկիր եւ լինելութիւն
6 Օգոստոսի 2020, 13:20 Երկիր եւ լինելութիւն
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica