close
Եղանակը Երևանում
8 Օգոստոսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
8 Օգս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԳԹԿ-ն քննության արդյունքները չի կարողանում ուղարկել դիմորդներին, հրապարակել dimord.am-ում

Հասարակություն

9 Հուլիսի 2020, 19:22
 ԳԹԿ-ն քննության արդյունքները չի կարողանում ուղարկել դիմորդներին, հրապարակել dimord.am-ում

Գնահատման և թեստավորման կենտրոնը ինտերնետ կապի խափանման պատճառով չի կարողանում դիմորդների էլեկտրոնային հասցեներին ուղարկել, նաև dimord.am-ում տեղադրել հուլիսի 6-ին հանձնված մաթեմատիկայի միասնական քննության արդյունքները: Այս մասին  ֆեյսբուքյան իր էջում գրել է ԳԹԿ մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը:

«Ինտերնետ կապի խափանման պատճառով այս պահին ԳԹԿ-ն չի կարողանում դիմորդների էլեկտրոնային հասցեներին ուղարկել, նաև dimord.am-ում տեղադրել հուլիսի 6-ին հանձնված մաթեմատիկայի միասնական քննության արդյունքները: Դրանք մինչև օրվա ավարտը հրապարակվելու են այն քննական կենտրոններում, որտեղ հանձնվել է քննությունը: Կապի հետ խնդիրների վերացման դեպքում պատասխանները հասանելի կլինեն նաև համացանցում»,-գրել է Գրիգորյանն ու հայցել դիմորդների ու նրանց ծնողների ներողամտությունը՝ իրենցից անկախ պատճառով անհարմարությունների համար:

Հայաստանում  «Մաթեմատիկա» առարկայի միասնական քննություններն անցկացվել են հուլիսի 6-ին:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica