close
Եղանակը Երևանում
8 Օգոստոսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
8 Օգս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Covid-19-ի դեմ պատվաստումը Ռուսաստանում կամավոր է լինելու

Աշխարհ

9 Հուլիսի 2020, 15:53
 Covid-19-ի դեմ պատվաստումը Ռուսաստանում կամավոր է լինելու

Covid-19-ի դեմ պատվաստումը Ռուսաստանում կամավոր է լինելու: Այդ մասին, ըստ yerkir.am-ի, «Ռոսիա 1» հեռուստաալիքին ասել է ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն:

Ըստ նրա` ներկայումս մշավում է  հեռանկարային 17 պատվաստանյութ:

Նախարարն ընդգծել է, որ յուրաքանչյուր ռուսաստանցի ինքը պետք է որոշի` պատվաստվե՞լ կորոնավիրուսի դեմ, թե՞ ոչ, սակայն նա նաև նշել է, որ համավարակի ընթացքում մարդիկ գիտակցել են պատվաստման կարևորությունը, իսկ դրա կողմնակիցների թիվն ավելացել է:

Մուրաշկոն պատմել է, որ Covid-19-ի ծանր ձևով պացիենտների մոտ, ըստ մասնագետների, ձևավորվում է ավելի կայուն իմունիտետ, քան առանց ախտանշանների վարակվածների մոտ, սակայն խոսել իմունային համակարգի` կորոնավիրուսին արձագանքի լիակատար բացակայության մասին դեռ վաղաժամ է:

Ի դեպ, ՌԴ-ում մշակվող պատվաստանյութերով հետաքրքրվել է նաև Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica