close
Եղանակը Երևանում
11 Օգոստոսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
11 Օգս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Լոռու Մղարթի ոսկու հանքավայրի ֆաբրիկան շահագործվել է առանց շրջակա փորձաքննության եզրակացության․ տեսչական մարմին

Իրավունք

9 Հուլիսի 2020, 16:20
 Լոռու Մղարթի ոսկու հանքավայրի ֆաբրիկան շահագործվել է առանց շրջակա փորձաքննության եզրակացության․ տեսչական մարմին

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Լոռու տարածքային բաժնի աշխատակիցների կողմից «Մուլտի գրուպ» կոնցեռն ՍՊԸ-ին պատկանող Լոռու մարզի Մղարթի ոսկու հանքավայրում իրականացված մասնակի ստուգման արդյունքում պարզվել է, որ Ընկերությունը` հարստացուցիչ ֆաբրիկան և պոչամբարը շահագործել է առանց շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության եզրակացության՝ խախտելով «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի բ) ենթակետի պահանջը։

Նշանակվել է վարչական տուգանք՝ 100.000 ՀՀ դրամի չափով։

Տրվել է հանձնարարական աշխատանքներն իրականացնել՝ հարստացուցիչ ֆաբրիկա և պոչամբար, շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական եզրակացության առկայության (ստանալու) դեպքում։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica