close
Եղանակը Երևանում
14 Օգոստոսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
14 Օգս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՄԻԵԴ-ը մերժել է ՍԴ պաշտոնանկ եղած անդամների դիմումը. այսպիսին էին Նիկոլահաճո վերնագրերը Նիկոլահաճո լրատվամիջոցներում

Իրավունք

9 Հուլիսի 2020, 13:50
 ՄԻԵԴ-ը մերժել է ՍԴ պաշտոնանկ եղած անդամների դիմումը. այսպիսին էին Նիկոլահաճո վերնագրերը Նիկոլահաճո լրատվամիջոցներում

Armenia First համահիմնադիր Աննա Մկրտչյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

««ՄԻԵԴ-ը մերժել է ՍԴ նախկին նախագահ Հրայր Թովմասյանի և դատարանի պաշտոնանկ եղած երեք անդամների դիմումը»

Այսպիսին էին Նիկոլահաճո վերնագրերը Նիկոլահաճո լրատվամիջոցներում։
Արդյո՞ք դրանք լրատվամիջոցներ են։

Ոչինչ, որ իրականությանը չհամապատասխանող վերնագրեր են տպել, որովհետև խոսքն ամենևին դիմումի մասին չէ։
Այս նախադասությունն ավելի սարսափելի կողմեր ունի քան ՍԴ դատավորների և ՄԻԵԴ-ի վերաբերյալ կեղծ տեղեկությունն է։
Այս նախադասության նման հարյուրավոր, եթե ոչ հազարավոր վերնագրեր են եղել իշխանազավթումից առաջ և դրանից հետո։
Այս անազնիվ լրատվամիջոցներն են տարիներ շարունակ հոգացել, որ ՀՀ քաղաքացիների մի մասը դառնա գրված վերնագրի, այն էլ իրականությունը գլխիվայր ներկայացնող վերնագրի գերին։
Այս անազնիվ լրատվամիջոցներն են, որ ամեն գնով փորձել ու փորձում են, որ քաղաքացիները նյութի բովանդակությանը չծանոթանան։
Ու կարող են դեռ հպարտանալ, որ Հայաստանը բռնապետություն դարձնելու մեջ իրենք էլ լումա ունեն։ Հիմա հպարտանան, որովհետև հետո իրենք էլ պիտի ոչ այդքան հաճելի հարցերի պատասխանեն։

Ու քանի, որ երկրում «մեեեեեեծ նորարարությունների» փուլ է։ Առաջարկում եմ իշխանազավթման գործընթացի ակտիվ մասնակից լրատվամիջոցներին էլ անմասն չթողնել և այն վերանվանել «բռնապետութուն» ռադիոկայաններ, TV-ներ, թերթեր և այլն»։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica