close
Եղանակը Երևանում
8 Օգոստոսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
8 Օգս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Թրամփը պատրաստ Է ԱՄՆ-ի զորքերը դուրս բերելու Հարավային Կորեայից եւ Ճապոնիայից. Բոլթոն

Աշխարհ

9 Հուլիսի 2020, 15:50
 Թրամփը պատրաստ Է ԱՄՆ-ի զորքերը դուրս բերելու Հարավային Կորեայից եւ Ճապոնիայից. Բոլթոն

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստ է հրաման տալու ամերիկյան զորքերը դուրս բերելու Հարավային Կորեայից եւ Ճապոնիայից, եթե Սեուլը եւ Տոկիոն չհամաձայնվեն բարձրացնելու դրանց տեղաբաշխման համար վճարը՝ Սպիտակ տան տիրոջ պահանջներին համապատասխան: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:

Այս նախազգուշացմամբ հանդես է եկել ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ-ի նախագահի նախկին օգնական Ջոն Բոլթոնը հուլիսի 9-ին ճապոնական «Սանկեյ» թերթում հրապարակված հարցազրույցում:

«Ի տարբերություն ԱՄՆ-ի բոլոր նախկին նախագահների,- ասել է նա,- Թրամփն իրոք կարող Է զորքերի դուրսբերման որոշում կայացնել: Վճարի բարձրացման մասին նրա պահանջներն անհրաժեշտ է ընկալել ավելի լուրջ»: Բոլթոնի կարծիքով՝ Թրամփը մեծ հավանականությամբ կարող է հրաման տալ ամերիկյան զորքերը դուրս բերելու մասին ոչ թե Ճապոնիայից, այլ Հարավային Կորեայից, որի հետ այժմ շատ դժվարին բանակցություններ են ընթանում դրանց տեղաբաշխման համար Սելուի վճարի ավելացման շուրջը: Իր ավելի վաղ հրապարակված հուշերում նախագահի նախկին օգնականը հայտնել է, որ ԱՄՆ-ն անցյալ տարի Ճապոնիայից պահանջել է երկրում ամերիկյան ռազմակայանները պահելու համար տարեկան տրամադրել 8 միլիարդ դոլար՝ 4,3 անգամ ավելի, քան այժմ:

Թրամփն, ասված Է գրքում, իր օգնականին կարգադրել է սպառնալ Ճապոնիայից ամերիկյան զորքերի լիակատար դուրսբերմամբ, եթե նա հրաժարվի ավելացնել ռազմակայանները պահելու իր ծախսերը: Բոլթոնն ազգային անվտանգության հացերով օգնականի պաշտոնից հեռացվել է անցյալ տարվա սեպտեմբերին: Նրա հուշերը, որոնք Թրամփի գործունեության խիստ բացասական գնահատականներ են բովանդակում, հրապարակվել են այս տարվա հունիսին:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica