close
Եղանակը Երևանում
15 Օգոստոսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
15 Օգս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՄԻԵԴ-ը չի մերժել ՀՀ ՍԴ չորս դատավորների բողոքը. Ռոբերտ Մարգարյան

Քաղաքական

8 Հուլիսի 2020, 23:44
 ՄԻԵԴ-ը չի մերժել ՀՀ ՍԴ չորս դատավորների բողոքը. Ռոբերտ Մարգարյան

Քաղաքագետ-իրավաբան Ռոբերտ Մարգարյանը գրում է.

«ՄԻԵԴ-ը չի մերժել ՀՀ ՍԴ չորս դատավորների բողոքը կամ չի հաստատել որ ՀՀ իշխանություններն իրավացի են սահմանադրական բարեփոխումների հարցում:

Ինչպես պարզվում է հրապարակված հաղորդագրությունից ընդամենը մերժվել է միջանկյալ միջոցի կիրառումը: Միջանկյալ միջոց կիրառվում է միայն այն դեպքում երբ ենթադրվում է անվերականգնելի վնաս: Այս գործում քանի որ ցանկացած ժամանակ կարելի է ՍԴ դատավորներին վերականգնել իրենց պաշտոններում դա անվերականգնելի վնաս չի համարվել:

Հաղորդագրության մեջ նշված է, որ ՀՀ ՍԴ դատավորները կարող են իրենց բողոքը ներկայացնել և անհրաժեշտության դեպքում դատարանը դա կքննի առաջնահերթության կարգով»:

Նշենք, որ ավելի վաղ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը գրել էր, որ ՄԻԵԴ-ը մերժել է Հրայր Թովմասյանի և ՍԴ նախկին երեք դատավորների դիմումն ընդդեմ Հայաստանի:

Հիշեցնենք՝ ԱԺ-ում սահամանադրության փոփոխությունների ընդունումից հետո Հրայր Թովմասյանը եւ Սահմանադրական դատարանի դատավորներ Ալվինա Գյուլումյանը, Հրանտ Նազարյանն ու Ֆելիքս Թոխյանը գանգատ են ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան:  Նրանք, հղում անելով Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի մի շարք հոդվածներին, պնդում են, որ իրենց իրավունքների խախտում է տեղի ունեցել ու պահանջում են կառավարությանը պարտավորեցնել որոշակի գործողություններ կատարել:


yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica