close
Եղանակը Երևանում
8 Օգոստոսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
8 Օգս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արցախի նախագահն այցելել է խմելու ջրի շշալցման նորաբաց գործարան և պահածոների արտադրությամբ զբաղվող «Տրիումֆ գրուպ» ՍՊԸ

Արցախ

8 Հուլիսի 2020, 20:34
 Արցախի նախագահն այցելել է խմելու ջրի շշալցման նորաբաց գործարան և պահածոների արտադրությամբ զբաղվող «Տրիումֆ գրուպ» ՍՊԸ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 8-ին այցելել է մայրաքաղաքում «Ստարտափ սերվիս» ՍՊ ընկերության խմելու ջրի շշալցման նորաբաց գործարան և պահածոների արտադրությամբ զբաղվող «Տրիումֆ գրուպ» ՍՊԸ: Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից։

Երկու ընկերությունների պատասխանատուները նշել են, որ արտադրանքի հիմնական պատվիրատուն Պաշտպանության բանակն է, ինչը հնարավոր է դարձել հանրապետության նախագահի մոտ վերջերս այդ կապակցությամբ հրավիրված աշխատանքային խորհրդակցությունից հետո: Արդյունքում «Ստարտափ սերվիս» ՍՊԸ-ն ստեղծել է 15 նոր աշխատատեղ՝ միջինը 80 հազար ՀՀ դրամ աշխատավարձով, իսկ վերջին մեկ տարում չգործած «Տրիումֆ գրուպ» ՍՊԸ պետական աջակցության շնորհիվ վերականգնել է արտադրական գործունեությունը՝ մթերելով տեղական գյուղմթերքը և ապահովելով ավելի քան 120 աշխատատեղ՝ 100 հազար ՀՀ դրամ միջին աշխատավարձով:

Երկրի ղեկավարը կարևորել է այդ ընկերությունների գործունեությունը Արցախի տնտեսության աշխուժացման համատեքստում և հավաստիացրել, որ կառավարությունն իր ամբողջ գործիքակազմով շարունակելու է աջակցել բոլոր տնտեսվարող սուբյեկտներին:

Հանրապետության նախագահին ուղեկցում էր ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարար Լևոն Գրիգորյանը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica