close
Եղանակը Երևանում
6 Օգոստոսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
6 Օգս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ժամանակն է կյանքի կոչելու Մեծն Զորավարի պատգամը. Է. Հովհաննիսյանը ՝ Հայաստանի անկախության համար նահատակվածների հիշատակին նվիրված հուշարձանի տեղադրման մասին

Քաղաքական

8 Հուլիսի 2020, 20:20
 Ժամանակն է կյանքի կոչելու Մեծն Զորավարի պատգամը. Է. Հովհաննիսյանը ՝ Հայաստանի անկախության համար նահատակվածների հիշատակին նվիրված հուշարձանի տեղադրման մասին

Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պատմության և հասարակագիտության ֆակուլտետի դեկան Էդգար Հովհաննիսյանը գրում է.

«1919թ. Հայաստանից հեռանալուց առաջ Զորավար Անդրանիկը իր ղեկավարած Հայկական առանձին Հարվածող Զորամասի միջոցներից 15 հազար ռուբլի է հատկացնում կաթողիկոսին ապագայում Միացյալ Հայաստանի մայրաքաղաքում Հայաստանի անկախության համար նահատակվածների հիշատակին նվիրված արձան կանգնեցնելու համար։

Այդ օրվանից անցելել են տասնամյակներ, ավելացել է Հայաստանի անկախության և ազատության համար նահատակված հայորդիների թիվը, ճիշտ է դեռ չունենք Միացյալ Հայաստան, բայց շուրջ երեք տասնամյակ է ունենք անկախ պետականություն։

Մինչ օրս չունենք մեր նահատակներին արժանի հավաքական հուշարձան, չհաշված առանձին հուշաքարերն ու խաչքարերը։

Հաջորդ տարի լրանում է Հայաստանի անկախության 30-րդ տարեդարձը։

Ուստի, իսկը ժամանակն է կյանքի կոչելու Մեծն Զորավարի պատգամը։

Խոսքս ուղղում եմ բոլոր պատկան մարմիններին, ազատության նահատակներին վայել հուշարձան ունենալու համար աշխատանքները պետք է սկսել հենց այսօր։

Ի՛ գործ....»:

Երկիր եւ լինելութիւն
6 Օգոստոսի 2020, 13:20 Երկիր եւ լինելութիւն
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica