close
Եղանակը Երևանում
8 Օգոստոսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
8 Օգս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բաղդադում սպանվել է Իրաքում ահաբեկչության դեմ պայքարի հարցերով խորհրդականը

Տարածաշրջան

8 Հուլիսի 2020, 10:45
 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բաղդադում սպանվել է Իրաքում ահաբեկչության դեմ պայքարի հարցերով խորհրդականը

Բաղդադում անհայտ մարդասպանները սպանել են Իրաքի ահաբեկչության դեմ պայքարի հարցերով խորհրդական Հիշամ ալ-Հաշիմիին: Իրաքի նախագահ և վարչապետ Բարհամ Սալեհը և Մուստաֆա Քազեմին ցավակցություն են հայտնել զոհվածի ընտանիքին և կոչ են արել լրացուցիչ միջոցներ ձեռնարկել հնարավոր վերադասավորումները կանխելու համար:

Իրաքի կառավարության խորհրդականի մահվան մասին առաջինն են հաղորդել Ալ-Սումարիա հեռուստատեսության աղբյուրները: Ըստ նրանց՝ Հիշամ ալ-Հաշիմին սպանվել է  Զույուն քաղաքում գտնվող իր տան մոտ: Նա 47 տարեկան էր:

Վարչապետն ու նախագահը դատապարտել են սպանությունը. «Մենք թույլ չենք տա, որ սպանությունները վերադառնան Իրաք», - ասել է Քազեմին: Նա խոստացել է, որ հանցագործները կպատժվեն: Վարչապետի խոսքով, ալ-Հաշիմին մեծ աջակցություն է ցուցաբերել զինված ուժերին «Իսլամական պետության» դեմ պայքարում: Սպանությունը դատապարտել է նաև Իրաքի խորհրդարանի խոսնակ Մուհամմադ ալ-Հալիբուսին:

Հիշամ ալ-Հաշիմին եղել է Իրաքի Խորհրդատվական Խորհրդի անդամ, հասարակական կազմակերպություն, որը ստեղծվել է 2019 թվականին՝ փորձագետների, գիտնականների և քաղաքական գործիչների հետ միասին: Նա հրատարակել է մի քանի գրքեր՝ ծայրահեղականության հիմնախնդիրների և «Իսլամական պետության» ձևավորման վերաբերյալ:

Տեսանյութը՝ հղումով։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica