close
Եղանակը Երևանում
12 Մայիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
12 Մայ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Բայդենը խոստացել է ընտրություններում հաղթանակ տանելուց հետո ԱՄՆ-ն կրկին ներառել ԱՀԿ-ի կազմի մեջ

Աշխարհ

8 Հուլիսի 2020, 12:24
 Բայդենը խոստացել է ընտրություններում հաղթանակ տանելուց հետո ԱՄՆ-ն կրկին ներառել ԱՀԿ-ի կազմի մեջ

Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ և ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենը Twitter-ի իր միկրոբլոգում ընտրողներին խոստացել է, որ կչեղարկի գործող նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը և երկիրը կվերադարձնի Առողջապահության համաշխարհային կազմակերպության կազմի մեջ:

Նա, մասնավորապես, նշել է. «ԱՄՆ քաղաքացիներն ավելի ապահով կլինեն, եթե Ամերիկան զբաղվի գլոբալ առողջապահության ամրապնդումով: Նախագահի պաշտոնում առաջին իսկ օրը ես կվերադարձնեմ երկիրը ԱՀԿ-ի կազմի մեջ և կվերականգնեմ մեր առաջնորդությունը համաշխարհային բեմահարթակում»։

Հիշեցնենք՝ ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կոնգրեսին տեղեկացրել էր ԱՄՆ-ի՝ ԱՀԿ-ից դուրս գալու մասին։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica